«Հո, մարդկանց վրա միլիցիա չենք բերելու, ասել ենք թաղումներին մի մասնակցեք»

Չորրորդ օրն է, ինչ Հայաստանում հաստատված է արտակարգ դրություն, որն ունի բազում սահմանափակումներ, բայց կարծես թե չկա վերահսկող մարմին, որպեսզի սահմանափակումները չխախտվեն: Արտակարգ դրության ժամանակ դիցուք արգելվում են զանգվածային միջոցառումները, որոնք կլինեն 20 հոգուց ավելի, այդ թվում՝ ծնունդ, կնունք, հարսանիք եւ նույնիսկ՝ թաղում:
Ինչպես են վերահսկում գյուղերում, ով է պահակ կանգնում, որ Երեւանից հեռու համայնքներում թաղումներն անցնեն քսան հոգով, կամ չեղակվել է որեւէ պլանավորված հարսանիք:
Արագածոտնի մարզի Կաթնաղբյուրի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը Hayeli.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած համայնքում մինչ այս պահը ոչ մարդ է մահացել, ոչ ամուսնացողներ կան, բայց հարակից համայնքներում թաղումները համակարգում են հարեւան համայնքապետերով, մարզում ստեղծվել է չորս հանձնախումբ, որոնք պետք է աշխատեն արտակարգ դրության ժամանակ, հանձնարարականներ տան համայնքապետերին՝ ով, ինչ պետք է անի: Արդեն տվել են՝ սպորտային, մշակութային եւ առհասարակ բոլոր տիպի հավաքները չթույլատրել.<<Էսօր Սասնաշենում, Արագածավանում մահ կար, հոգեհամգիստ էր, մարդկանց խնդրել ենք, որ չմասնակցեն, մենակ իրենց բառերով մասնակցություն ունենան: Արագածավանի համայնքապետի եղբայրն է մահացել, չկարողացա գնալ, հեռախոսով եմ ցավակցել: Ինչ ասեմ, աշխատում ենք մարդկանց մեկուսացած պահել: Բայց էդ խուճապը մարդկանց տունը քանդումա, ժողովուրդը շատ վախեցածա>>: Իրենք բնակչությանը հորդորել են, բայց վստահ չեն, որ չեն մասնակցի.<<Յուրաքանչյուրը պետք է ինքը գիտակցորեն մոտենա: Ամենաշատը իմ կապերնա սերտ եղել էդ մարդկանց հետ, բայց ես զանգել, հեռախոսով եմ ցավակցել: Հա, մեզ մոտ միշտ շատ մեծ, մասսայական թաղումներ են լինում, սասունցիների մեջ սովորույթ է, որ շատ մարդիկ են հավաքվում, բայց զանգերով հիմա խնդրում ենք, որ մարդիկ չգնան թաղում, էլ ինչ կարող ենք անել>>:
Արարատի մարզի Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը մեզ հայտնեց, որ իրենց գյուղից էլ երկու հոգու մեկուսացրել են.<<Այնթափի կարի ֆաբրիկայում են աշխատել, ասում են , մի հոգի վարակված է եղել, մեր համագյուղացիներին էլ 14 օր մեկուսացած են պահելու, որ հասկանան՝ կա վիրուս, թե չկա>>:
Գյուղում ինչպես գյուղացիները կասեն մեռել կա, այսօր հուղարկավորությունն է, համայնքապետը հորդորել է բնակիչներին քիչ թվով մասնակցել.<Դե ասում ենք, կհասկանան, հո էլ միլիցիա չենք բերելու վրաները>> ասաց համայնքապետը:

Անի Սահակյան

դիտվել է 2526 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am