Վատ լուրեր ՊԵԿ-ից

«Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել եւ ոչ ոք պատրաստ չէ: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը, հարկ վճարողների հետ լավ հարաբերությունները պահպանվեն: Թե ինչ զարգացումներ կլինեն, բոլոր զարգացումներին պատրաստ ենք: Նաեւ կան ֆինանսական միջոցներ ներգրավելու թե աղբյուրներ, թե հնարավորություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Ըստ էության ՊԵԿ նախագահն ուզում է նախապես ապահովագրել իրեն, թերևս նաև այն պատճառով, որ թերակատարումն արդեն իսկ սկսվել է, ոիկ հետագայում այն ավելի է խորանալու: Անանան յանի տեղեկացմամբ` ապրանքաշրջանառութան ծավալներն ու ՀԴՄ կտրոնների քանակը վերջին շրջանում նվազել է, իսկ դա արդեն իսիկ նշանակում է, որ տնտեսության անկման և հարկային մուտքերի անկման գործընթացը սկսված է. «Դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով: Հանրային սննդի սրահների ճնշող մեծամասնությունն այսօր չեն գործում: Զուտ առևտրի ոլորտում կա որոշակի տեղաշարժ դրական առումով՝ 40-45 տոկոսանոց աճ կա վերջին օրերին: Բայց, օրինակ, մարտի 16-ին տպվել է շուրջ 1.3 մլն ՀԴՄ, մարտի 12-ին՝ շուրջ 1.5 մլն: Այսինքն՝ արանքում նաև եղել են անկումներ: Բայց էական փոփոխություններ այս պահին դեռ չեն արձանագրվել: Կարծում եմ՝ էական փոփոխությունները դեռ առջևում են»,- նշել է Անանյանը:
Նախօրեին արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ժամանակավորապես սահմանափակվել է որոշ ապրանքատեսակների արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ։ Սահմանափակումը տարածվում է բժշկական պարագաների և սարքավորումների արտահանման վրա։
Ըստ Անանյանի` Կառավարությունում քննարկումների արդյունքում որոշվել է հարկ վճարողների վարքագծային փոփոխություններ չունենալ: Կառավարությունըձեռնպահ է մնում հարկային արտոնություններ ու հակային արձակուրդներ տրամադրելու տեսքով աջակցություն ցուցաբերելուց, փոխարենը կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ և օժանդակություն:
Անդրադառնալով ՓՄՁ-ների հարցին, Անանյանն ասել է,ո ր հարկային պարտավորությունների վերանայում, չի լինելու, որովհետև փոքր ու միջին ձեռնարկատիրության համար կլինեն աջակցության ծրագրեր, որոնք չեն ենթադրում հարկային արտոնություններ ու հարկային արձակուրդներ: Թե ինչ աջակցության մասին է խոսքը, առայժմ հստակ չի ասվում:
Ինչ վերաբերում է հարկային հավաքագրումների հնարավոր թերակատարմանը` Անանյանն կրկնել է է Փաշինյանի խոսքը` երեկվա աշխարհն ու երեկվա տնտեսությունն այսօր արդեն գոյություն չունեն:
«Եվ եթե երեկվա աշխարհը գոյություն չունի, և ընդհանրապես մենք համաշխարհային տնտեսությունում կոլապսների ենք ականատես լինելու, այսօր լոկալիզացնել այդ խնդիրը և խոսել ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին, ես կարծում եմ՝ դա հիպոթետիկ հարց է: »,- նշել է ՊԵԿ նախագահը:
Ըստ էության` Հայաստանը պատրաստվում է մեծ ճգնաժամի, սպասվող անորոշության դեմ մենք առաժմ կանգնած ենք անորոշությամբ:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5971 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am