Նիկոլ Փաշինյանը կամ Տիգրան Խաչատրյանը. երկուսից մեկը ստում է

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանում արտակարգ դրության պատճառով հետաձգված ներդրումային ծրագրեր չկան:
«Մեզ հայտնի չեն ընթացքում գտնվող այնպիսի ծրագրեր, որոնք արտակարգ դրության պատճառով կասեցված կամ հետաձգված լինեն: Ընթացքում գտնվող ծրագրերն իրենց որոշակի զարգացումների մեջ են: Չկան այդպիսի դեպքեր: Իրավիճակից առաջացող դժվարություններ, եթե ծագեն, մենք պատրաստ ենք դրանք դեպք առ դեպք քննարկել և հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որ դրանք իրենց նախատեսված ընթացքից շատ հետ չընկնեն»,- ասաց Խաչատրյանը: Նախարարան իրհարկե նորդրումային ծրագիր, որն այս պահին իրգործվում  , չի նշել:
Իսկապես տարիօրնակ վիճակ է` ընդամենը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում ամեն ինչ փլուզվում է, տնտեսությունը փոշիանում է, նոր շինհրապարակ է ստեղծվում, որտեղ պետք է նոր նախագծեր իրագործել: Ըստ էության Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ ներդրումների չեղարկումը, երբ ասում էր, թե հին տնտեսությունը փլուզվում է, որովհետև առանց ներդրումների հնարավոր չէ իրական տնտեսություն պատկերացնել: Բայց եթե այսքանով հանդերձ Տիրգրան Խաչատրյանը պնդում է, թե իրեն հայտնի չէ որևէ ներդրումային ծրագիր, որն ընդհատվել է, կնշանակի, որ լամ Հայաստանում մինչ կորոնավիրուսն էլ ներդրումներ չեն եղել, կամ էլ Տիգրան Խաչատրյանը ստում է: Հակառակ պարագայում պետք է ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանն էր ստում:
Էկոնոմիկայի նախարարը նաև հայտնել է, որ նոր տնտեսական իրողության պայմաններում առաջին հարվածն իրենց վրա վերցնողներից մեկը զբոսաշրջությունն ու դրան առնչվող ծառայություններն են: Բացի այդ` պղնձի համաշխարհային գների նվազեցումը բարդ պայմաններ կստեղծի Հայաստանի արտահանման ծավալների վրա: Պղնձի միջազգային գին այս պահին 1 տոննայի դիմաց 4800 դոլար է կազմում, որը զգալիորեն ցածր գին է: Նախարարն ինքն է նշել, որ Հայաստանի արտահանման կառուցվածքում պղնձի խտանյութերի արտահանումը մեծ ծավալ է կազմում: Նախորդ տարվա ընթացքում մոտ 550 մլն դոլարը գերազանցող արժեքով խտանյութերի արտահանում է տեղի ունեցել: Այս տարեսկզբին պղձի գները, հավանական է, որ մոտ են եղել 1 տոննայի համար 6000 դոլար սահմանագծին: Հիմա փաստորեն գինը 1200 դոլարով նվազել է: Ակնհայտ է, որ այս գինը երկարաժամկետ առումով շատ դժվար պայմաններ է ստեղծում կազմակերպությունների և երկրի տնտեսության համար:
Նման պայմաններում հնարավոր է, որ պղնձի արտհանման տեմպերի նվազումը պատճառ դառնա նաև պղնձի արդյունահանման ժամանակավոր կամ տևական դադարին: Իսկ սա ավելին է քան ներդրումների դադարը, սա կոնկրետ արտադրության կասեցում է: Տիգրան Խաչաըրյանն այս դեպքում պետք է ոչ թե նախատեսված գոյություն չունեցող ներդրումային ծրագրերից խոսեր, այլ փորձեր կանխատեսում անել, թե ինչ քայլեր են պետք` եղած աշխատատեղերը պահելու համար, որովհետև եթե այսօր պետություն միջոցներ չհատկացնի աշխատատեղերի պահպանմանը, հետագում ստիպված է լինելու գումար գտնել գործազուրկներին տալու համար:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2325 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am