Մեկուսացումը շարունակվում է.փակ սահմաններ, թռիչքների չեղարկում

Աշխարհը շարունակում է սթրեսի մեջ մնալ: Կորոնովիրուսի օրեցօր աճող վիճակագրությունը մարդկանց փակել է տներում, տխուր քաղաք, դատարկ փողոցներ, ինքնամեկուսացող պետություններ: Հայաստանը նույնպես կղզյակ է դառնում: Արդեն օրերորդ օրն է փակ է Վերին Լարսը, այսօր ԱԳՆ-ից տեղեկացանք, որ անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները: Քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը: Բանակցություններ են տարվում վրաց գործընկերների հետ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ: Օրվա արդեն երկրորդ կեսին ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ արեց Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիներին օգտվել բացառապես օդային ուղիներից։ «Տեղեկացնում ենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետևաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի և ՌԴ քաղաքացիները։ Վերին Լարսի անցակետն անժամկետ փակ է օտարերկրացիների համար։ Սսա նշանակում է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել կարող են բացառապես օդային ուղիներից, մասնավորապես, Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից: Ռուսաստանը մարտի 17-ից է փակել իր սահմանները: Այսօրվանից մինչեւ ապրիլի 15-ը Լոուքոսթեր «Պոբեդա»-ն է դադարեցնում թռիչքները դեպի Գյումրի (Հայաստան), նշվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ: «Լոուքոսթեր «Պոբեդա»-ն 2020-ի մարտի 19-ից մինչեւ ապրիլի 15-ը դադարեցնում է թռիչքները դեպի Գյումրի (Հայաստան)` ՀՀ կառավարության կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի արգելքի սահմանման պատճառով»,- նշվում է հայտարարության մեջ: Ուղեւորների գումարների վերադարձը կիրականացվի ավտոմատ կերպով:
Այսօր՝ մարտի 19-ի գիշերը կայանալու է Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը, որով Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան գալու հնարավորություն կունենան։
Թռիչքն իրականացնելու է Air Cairo ավիաընկերությունը, տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Հիշեցնենք՝ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 19-ից փակում են երկրի սահմանները։

Անի Սահակյան

դիտվել է 1083 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am