Որ զորամասում է Արմենչիկը «օգնություն» բաժանել զինվորներին.ՊՆ-ն կպարզի/տեսանյութ/
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղյակ չէ, թե որտեղ և որ զորամասում է դա տեղի ունեցել:
Հարցին, թե արդյո՞ք վիրավորական չէ, որ զինվորներին շարել և նման կերպ են օգնություն բաժանում, նա նշեց. «Վիրավորական է:Մենք հիմա փորձում ենք հասկանալ` որ զորամասում է դա տեղի ունեցել, քանի որ միգուցե Ղարաբաղի զորամասերից մեկում է եղել, դրա համար էլ ես ինֆորմացիա չունեմ»:
Հիշեցնենք,որ տարածվել է տեսանյութ, որում երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած Արմենչիկն ինչ-որ օգնություն է տրամադրում զորամասերից մեկի զինվորներին: Տեսանյութը համացանցում մեծ քննադատության է արժանացել ու հասարակության զայրույթն առաջացրել, քանի որ զինվորները, շարք կանգնած, հերթով մոտենում ու վերցնում են պոլիէթիլենային տոպրակով ինչ-որ բան, իսկ այդ ընթացքում Արմենչիկն ուշադիր հետևում է` արդյո՞ք ֆիքսվեց, որ բարեգործություն է անում:
