Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի հետ կապված երկու ռեկորդ է սահմանել. առաջին վարակվածը կպարգևատրվի


«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու նոր հնարավորություն է: «Հիմա կանխատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում, դա իր ազդեցություն ունենալու է նաև Հայաստանի վրա: Եթե նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անում, 7-8% տնտեսական աճ ենք ունենալու, հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք ու դնենք մի կողմ: Հիմա իսկապես եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը: Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ»,- ասել է Փաշինյանը: «Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո անընդհատ, մտածում էին նոր համակարգերի ստեղծման մասին, սակայն առկա էր լարվածություն, որ եղած որեւէ բան չփլուզենք, քանի դեռ չկա ստեղծված նորը: Հիմա ամեն ինչ փլուզվում է, եւ մենք ունենում ենք մի մեծ շինհրապարակ: Ասվածը, սակայն չի ենթադրում, որ նախկինում եղած ամեն բան թողնվելու է ետևում: Սակայն մենք պետք է մտածենք այդ շինհրապարակում նոր կյանք, նոր պետություն, նոր հանրություն, նոր տնտեսություն, նոր հնարավորություն ունենալու մասին:
Ամենանվազագույն հաշվարկներով, աշխարհում դիտարկվելու ՀՆԱ-ի մոտ 2 տրիլիոն դոլարի անկում է լինելու: Սա նշանակում է, որ այդ դաշտում 2 տրիլիոն դոլարի թափուր հնարավորություն է լինելու: «Եվ, եթե այդ 2 տրիլիոնի մեջ Հայաստանը կարողանա 40 մլրդի տեղ ունենալ, ապա դա կնշանակի, որ մենք մեր ՀՆԱ-ն քառապատկում ենք: Այս նոր աշխարհում պետք է հասկանալ, թե որտեղ է պետք ներդրումներ անել, քանի որ արտադրական հարաբերությունները փլուզվելու են»,-ասել է Փաշինյանը:
Նա նաև հայտարարել է, որ անպայման պարգևատրելու է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդին` ճիշտ վարքագիծ ցուցաբերելու համար:
Փաստորեն, Հայաստանը կորոնավիրուսի հետ կապված երկու համաշխարհայն ռեկորդը կարող է սահմանել: Ողջ աշխարհը փորձում է հաշվարկել ու կանխատեսել կորոնավիրուսի առաջ բերած տնտեսական փլուզումների վնասները, Փաշինյանը հրճվում է այն մտքից, որ աշխարհը փլուզվում է, ինչը շատ լաբվ է, որովհետև տնտեսական հեղափոխության բացառիկ շանս է: Եթե կորոնավիրուսի առաջացրած տնտեսական շոկը երկարատև լինի, մեր նման պետությունների համար շատ ավելի մեծ է հավանականությունը, որ կմնանք դրա փլատակների տակ: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխությունն առանց փլուզման չի պատկերացնում: Դոռ մի բան էլ բոլշևիկյան պաթոսով ուրախանում է, որ ամեն ինչ փլուզվում է, առանց հասկանալու, որ այդ նոր շինհրապարակում ինչ-որ նոր բան կառուցելու համար միջոցներ են պետք, ներդրողներ են պետք, որոնք Հայաստանում համարյա չկան, եթե իհարկե նախկինից մնացած օլիգարխներին չհաշվենք: Աշխարհի բոլոր երկներում կանխատեսվումէ անկում, հարկային միջոցների նվազում, սոցիալական լարվածության մեծացում: Արտակարգ իրավիճակի ավարտից հետո տնեսությունը անցումային փուլ պետք է ապրի, որպեսզի կարողանա վերադառնալ նախնական վիճակին: Աղքատության շեմը հաղթահարելու եզրագծին գտնվող մարդիկ կարող են մի քանի քայլով ետ գնալ ու կրկին հայտնվել աղքատության ավելի ցածր մակարդակում: Սա ճգնաժամի ոսկե կանոնն է , որը 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում շատ լուրջ ռիսկ է:
Իսկ երկրորդ ամենամեծ ռիսկային ռեկորդը կորոնավիրուսով առաջին վարակվածին պարգևատրելն է: Տեսնես ինչից է, որ Չինաստանի, Իտալիայի, Պարսկաստանի, Վրաստանի կամ մեկ այլ երկրի ղեկավար գլխի չի ընկել, որ կարելի է առաջին վարակվածին պարգևատրել: Մարդն հանճարեղ է էլի, հո զոռով չի:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 6542 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am