Հսկիչը, ցրիչը, առաքիչը

«Կորոնավիրուսն ում շունն է, որ ...» բանաձևի շրջանակներում աշխարհին պատուհասած վիրուսի դեմ պայքարող Հայաստանի հպարտ վարչապետն ինչ-որ պահի գլխի ընկավ, որ ամեն ինչ այնքան էլ մակերեսային չէ, որքան ինքն է պատկերացնում ու հայտարարեց արտակարգ դրություն: Իսկ ինչ էր անում մինչ այդ պետության ղեկավարը, այդ մասին գիտեն բոլոր: Մարտի 1-ին Հայաստանում վիրուսով վարակվածության առաջին դեպքն արձանագրելուց հետո ժողվարչապետը հոխորտաց, որ կորոնավիրուսը ում շուննա, որ վախեցնի մեզ: Ասաց ու մեկնեց պայքարի ՍԴ յոթ դատավորների դեմ, մի քանի օր Սյունիքում քարոզրշավի ընթացքում էլ հասցրեց թու-թու-թու-ի բանաձեւով ազգին հանգստացնել, իսկ երբ արդեն երկրում բանը բանից անցել էր, վերադարձավ Երեւան ու անմիջապես լծվեց սեփական ընտանիքի հաճույքներին ու զվարճանքներին: Մի քանի օր էլ վարակված լինելու պատրվակով ընտանյոք փակվեցին Սեւանի ճոխ առանձնատանը ու նոր միայն երկրում հայտարարեց արտակարգ դրություն: Եւ մի հրովարտակ արձակվեց, թե ինչ է կարելի ու չի կարելի արտակարգ կյանքում, նշանակեց նաեւ արտակարգ դրության պարետ՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ով մոտ մեկ ամիս պիտի զբաղվի այս հարցերով: Սակայն, շատերիս համար սպասելիորեն, այդ հրովարտակի առաջին խախտողներն իրենք էին՝ իշխանականները ի դեմս վարչապետ Փաշինյանի:

Արտակարգ դրությունը մի կողմից արգելում է կուտակումներ, 20 հոգուց ավել հանրային միջոցառումներ՝ կնունք, ծնունդ, թաղում, հարսանիկ, եւ առհասարակ, ցանկացած հավաք, մյուս կողմից վարչապետը կամ կառավարության բազմամարդ խորհրդակցություններ է հրավիրում, կամ կամանդն առնում ու ընկնում է Երեւանի փողոցներ, սուպերմարկետներ, հընթացս գովազդում իր սիրելի Սամվել Ալեքսանյանի Սիթիները, խախտում Գովազդի մասին օրենքը ու այսպես բազում խախտումներ: Էլ չենք ասում, թե ինչու էր էն փոխվարչապետ տղում պարետ կարգում, եթե այս ամենն ինքը պետք է աներ, դիմակների, ալկոգելի հարցերով էլ ինքը հետաքրքրվեր դեղատներում: Մնում է բժշկի խալաթ հագնել, թեստերը դնել թեւի տակ ու անցնել ախտորոշման, դա ինչ գործ է, որ այսքանից հետո չկարողանա մեր վարչապետը: Ինչեւէ, այս քաոսային անցուդարձի մեջ, երբ բազում ահազանգեր են լսվում, որ գյուղերում մարդիկ թաղումներ էլ են անում, հարսանիք ու կնունքներ էլ, դեռ մի բան էլ վրադիր, տղամարդիկ հավաքվում են գյուղերի ֆայլաբազարներում, հարց է առաջանում՝ է ում համար էր ձեր արտակարգ դրությունը, ձեր նշանակած պարետը,հսկիչը: Ստացվում է, որ հսկողության տակ են միայն լրատվամիջոցները: Ինչպես հայտնի է արտակարգ դրության հրովարտակում
արգելվում է խուճապի և ապատեղեկատվության տարածումը,
զանգվածային լրատվության միջոցների պատրաստած նյութերը կորոնավիրուսի վերաբերյալ չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն, դրանք չպետք է խուճապային տրամադրություններ ստեղծեն։
Եթե լրատվամիջոցը արգելված տեղեկություններ հրապարակի, ապա կարող է տուգանվել 500-800 հազար դրամի չափով։
Խնդիրն այն է, որ խուճապ բառի սահմանումը սուբյեկտիվ ընկալման դաշտում է, այն, ինչ կարող է մեր աչքին խուճապ չլինել, պարետատունը կորակի որպես խուճապ ու կփակի ԶԼՄ-ների բերանը: Այսօր «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Հայաստանում տեղեկատվության վերահսկողությունը ոչ թե օգնում է պայքարել համաճարակի դեմ, այլ օգնում է բամբասանքներ եւ վախեր տարածել։ Սա, ըստ էության, առաջին զգուշացումն է իշխանություններին՝ չօգտվելու իրավիճակից, խուսափելու անհարկի միջամտություններից եւ անհամաչափ տուգանքներից։
Արտակարգ իրավիճակը երբեք չի կարող արգելել հրապարակել վերլուծություններ՝ իրականությանը համապատասխանող փաստական տվյալների հաղորդմամբ, այլ երկրներում տեղի ունեցող դեպքերի մասին հաղորդումներ։ Մերժելով ստեղծված իրավիճակում խուճապ տարածող ակնհայտ կեղծ հրապարակումները՝ ամեն դեպքում, իշխանությունների տարածած տեղեկատվության նկատմամբ վստահությունը եւս չի կարող պարտադրվել:
Եթե իշխանությունները այս փուլում ցանկանում են տոտալ վերահսկողություն եւ բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վերահրապարակում՝ առանց որեւէ վերլուծության, փաստերի վրա հիմնված կանխատեսման, փորձագիտական մտածողության, համաշխարհային տենդենցների համադրման, ապա կարող են այդ մասին ավելի համապարփակ փաստաթուղթ ընդունել եւ այն ուղարկել լրատվամիջոցներին ի գիտություն։ Սակայն, հետագայում պետք է պատրաստ լինել՝ կրելու պատասխանատվություն այս օրերի ոչ համաչափ սահմանափակումների մասին։

Անի Սահակյան

դիտվել է 4981 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am