Հետո ինչ որ Ղարաբաղցի է,պիտի գիտությունը թաղի՞.գրականագետը՝Ռադիկ Մարտիրոսյանի մասին
Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայ ազգը դատապարտված է հավիտենական թշնամու հետ առճակատման: Հայելի ակումբում լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ հիշեցնելով Չարենցի՝ ոսոխի գլխի ակտիվանալու և այդ գլուխը կտրելու անհրաժեշտության մասին: «Ամեն մարդ պետք է գործի հանուն հայրենիքի՝ զինվորը՝ մարտի դաշտում, գիտնականը՝ գիտության ոլորտում, մարզիկը՝ մարզագորգի վրա: Ժողովուրդն այսօր համախմբված է, և որքան էլ դժվար լինի, մենք պետք է տոկանք: Եթե ուժեղանանք և մեր ինքնությունը հաստատենք, աշխարհասփյուռ հայությունը դարձի կգա և մեր կողքին կլինի»,- ասաց նա: Գրականագետ Դավիթ Գասպարյանը վրդովված է. « Ավելի հետամնաց քան այդ մարդն է չկա աշխարհում ու նրանք նաև թալանչի են : Մեր գիտություն անկման մեջ ,որի գլխին այդ մարդն է կանգնած: Պարզապես ամոթալի է նրա գոյությունը էնտեղ, վաղուց պետք է փոխած լինեին, հետո ինչ որ Ղարաբաղցի,պիտի գիտությունը թաղի՞: Գիտությունը մեր երկրում ողբալի վիճակում է, իսկ օրը մեկ ծնվող ատենախոսությունները ոչ թե գրվում են ատենախոսների կողմից, այլ նրանք փող են վճարում ու դա գրվում է»,-ասում է Դավիթ Գասպարյանը: « Մեր գիտությունն անկման մեջ է, իսկ գիտության գլխին Ռադիկ Մարտիրոսյանի նման մարդ է կանգնած: Եթե գիտությունն իր տեղում լինի, երկիրը քոսոտ չի լինի: 20 տարեկան ատենախոսներ ունենք, բայց պարզից էլ պարզ է, որ նրանք գիտությամբ «զբաղվում են» բանակից խուսափելու համար: Բայց ինչո՞ւ պետք է պատվախնդիր շատ երեխաներ կանգնեն սահմանին, իսկ սրանք այստեղ ատենախոսություններ «պաշտպանեն»»,- զայրացած նկատեց գրականագետը: Հիշեցնենք, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ:
