Գիտությունը որ իր տեղում լինի, երկիրը «քոսոտ» չի լինի. Դավիթ Գասպարյան
Գրականագետ Դավիթ Գասպարյանը վրդովված է. « Ավելի հետամնաց քան այդ մարդն է չկա աշխարհում ու նրանք նաև թալանչի են : Մեր գիտություն անկման մեջ ,որի գլխին այդ մարդն է կանգնած: Պարզապես ամոթալի է նրա գոյությունը էնտեղ, վաղուց պետք է փոխած լինեին, հետո ինչ որ Ղարաբաղցի,պիտի գիտությունը թաղի՞: Գիտությունը մեր երկրում ողբալի վիճակում է, իսկ օրը մեկ ծնվող ատենախոսությունները ոչ թե գրվում են ատենախոսների կողմից, այլ նրանք փող են վճարում ու դա գրվում է»,-ասում է Դավիթ Գասպարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում: «Այդպիսի հայտարությունները ցույց են տալիս մեր գիտության իրական վիճակը:Եթե գիտությունը իր տեղում լինի, ապա երկիրը ՙ”քոսոտ” չի լինի: Այսօր կան 21 տարեկան գիտության թեկնածուներ, է՜ եղավ, այս ինչ խայտառկությունը է»: Հիշեցնենք, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն օրեր առաջ հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող արտահանել իր զենքը, քանի որ միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ:
