Քոսոտ երկիր չկա, կան քոսոտ մարդիկ.Ռուբեն Բաբայան
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ասաց.«Պատերազմը ողբերգություն է, որ երիտասարդ կյանքեր է խլում, բայց ամենկարևորը պատերազմից քաղած դասերն են:Մենք ամրանում ենք, երբ առաջնորդվում ենք հավերժական հայրենիքի գաղափարով: Իսկ հավերժական բարեկամ կամ հավերժական թշնամի հասկացությունները միայն թուլացնում են մեզ: Հետևաբար պետք է ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի մեր հայրենիքը կարողանա զարգանալ: Ամենկարևորն այն է, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել: Եթե լինեն ապագային ուղղված լավ գաղափարներ, ժողովուրդն էլի կհամախմբվի: Ուղղակի մենք մեր սին, տգետ ու մաշված գաղափարները կոտրում ենք ժողովրդի գլխին: Մենք «յոլա տանելու» գաղափարով ենք առաջնորդվում, իսկ Գիտությունների ազգային ակադեմիան ղեկավարող մարդն էլ իր հերթին երկիրը «քոսոտ» է որակում: Բայց քոսոտ երկիր չկա, կան քոսոտ մարդիկ:Քառօրյա պատերազմի օրերին ժողովրդի համախմբման համար քարոզներ ու զորակոչեր չեղան, չեղան նաև դասալքության դեպքեր, ոչ ոք չլքեց դիրքերը: Ապրիլյան օրերին պարզ դարձավ՝ ժողովուրդը բանակն ընկալում է որպես հասարակություն-բանակ միասնական մարմին: Այս գաղափարը ծնեց ինքը՝ ժողովուրդը, և պետք է անել ամեն բան, որ որևէ ծաղրածու չյուրացնի հաղթանակի դափնիները: Ծաղրածուներին պետք է ասել, որ նրաց տեղը կրկեսում է, ոչ թե սահմանին»:
