Ինչու այսքան «շենշող»` Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի սերն առ օրվա իշխանություն ավելի մոլեգնող է, քան աշխարհին պատուհաս դարձած կորոնավիրուսը: Նա իշխանությանը, ավելի կոնկրետ վարչապետ Փաշինյանին նոր ստատուս է ձոնել, թվիտերյան իր միկրոբլոգում գրել է՝ «Ինձ դուր եկավ այսօրվա վարչապետը՝ զուսպ, ծանրակշիռ, հավասարակշռված, տրամաբանող, փաստարկող, վստահելի: Կարծում եմ, ժամանակը և իրավիճակը ինքնաբերաբար կթողնեն Փաշինյանի էմոցիոնալ և միտինգային կերպարը պատմությանը: Այդպես է ճիշտ երկրի և պետության համար»:
Հեղափոխությունից հինգ րոպե անց նախկին իշխանության կարկառուն այս ներկայացուցիչը սազն առել է ու ընկել մեյդան, գովում է գործողներին ու չի հանգստանում , հղափոխականներին քծնելու մոլուցքն այնքան մեծ էր, որ չխորշեց պաշտպանել անգամ սեռափոխվածի մասին ֆիլմի նկարահանմանը. «Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ մեկ-երկու անգամ բարեւել ենք միմյանց՝ ընդհանուր միջոցառումների ժամանակ: Նրա այսօրվա ելույթին ծափահարում եմ եւ հայտարարում. Մել Դալուզյանը նաեւ իմ անձնական պաշտպանության ներքո է: Մթագնածությանը՝ հավիտյան ՈՉ: ՄԱՐԴ եղեք, ՄԱՐԴԻԿ» վարչապետին երկրորդեց նա:

Դարբինյանը կարելի է ասել կրնկակոխ հետեում է ժողվարչապետին, որ մի փոքր, շատ փոքր գովելու տեղ թողնի, ինքն էլ սազն առնի ու սկսի փառաբանման ծիսակատարություններ: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ վարչապետ աշխատած, ապա բուհի ռեկտոր նշանակված սույն պարոնը հետաքրքիր է, որ որեւէ անգամ չի բարձրաձայնել, որ համակարգում ինչ-որ բան իր սրտով չէ, անգամ պաշտոնաթողությունից հետո նա չի խոսել նախկիններից, նրանց թալանից, ապօրինություններիս, սխալ քաղաքականությունից եւ այլնից: Այնինչ այսօր խանդավառված է իշխանափոխությամբ եւ նոր վարչապետով: Վերջինի բառ ու բանով, շարժուձեով, նիստուկացով: Եւ, ահա, ինչպիսի հայտնագործություն՝ վարչապետը զուսպ է եւ հավասարակշիռ: Իյա՞ իրոք, կասեր դասականը, շատ չէ, միգուցե պարոն Դարբինյանը մի քանի օր հետ գնա ու հիշի, թե ինչքան զուսպ էր մեր վարչապետը, երբ քարոզարշավի ժամանակ ճչում էր, թե նախկինները եվրոպաներում ու մոսկվաներում էլ կոշիկ չեն թողել, որ չեն լիզել, «Առավոտից երեկո իրանց տանը այդքան չեն քնում, ինչքան օտար երկրների հյուրանոցներում ու իշխանությունների դռների տակ, անինքնասեր, անողնաշա՜ր: Մի հատ էլ գալիս են, ասում են՝ պատիվ ունեմ, դուք պատիվ չունե՛ք: Դուք պատիվը ծախել եք վաղուց օտարներին: Դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, ասելիք չեք ունենալու, կողմնակից չեք ունենալու, բայց դուք Հայաստանից չեք էլ փախչելու, հայ ժողովրդի առաջ պատասխան եք տալու հատիկ առ հատիկ»:
Չենք ասում, որ ավելի հետ գնա ու հընթացս փռվի ասֆալտին, ծեփվի պատերին: Միգուցե պարոն Դարբինյանն անկեղծորեն մտածում է, որ մարդ մի օր կարող է անհավասարակշիռ լինլ, մյուս օրը՝ զո՞ւսպ, չի լինում այդպես, իսկ եթե կա, ուրեմն ընկալման հարց է: Արմեն Դարբինյանի՝ իշխանությունների վերաբերյալ ընկալումն էլ յուրօրինակ է, իբր փորձում է էյֆելյան աշտարակի իր բարձունքից երբեմն դիտողություններ, նկատառումներ անել, բայց մեծ հաշվով ռեվերանսներ է անում գործողներին, հիշեցնում իր տեղը: Միայն թե ինչ ակնկալիքով, դժվար է ասել, քանզի մեկին ուրացողը մյուսին էլ կուրանա, դա է կյանքի օրենքը: Եթե մարդը, ով երկրորդ նախագահի ժամանակ պաշտոնների է նշանակվել, իսկ այսօր որեւէ հայտարարություն չի անում նրա կալանքի վերաբերյալ, այն դեպքում, երբ նախկին վարչապետները նույնիսկ երաշխավորագրով հանդես եկան, համարում են այս ամենը ինկվիզիցիա: Միթե չկա մեկ գրամ հումանիզմ, որը կարող է հաղթահարել այս մարդու վախերը:

Անի Սահակյան

դիտվել է 5569 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am