Ո՞վ է հովանավորել խարդախների պարագլխին
«Չորրորդ իշխանություն» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի հանցավոր գործունեության վերաբերյալ։ Պարզվում է, «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունը տարիներ շարունակ լավ էլ քաջատեղյակ է եղել, որ Սպարտակ Դանիելյանը կալանավայրից խարդախություններ է անում, բայց՝ ի զորու չեն եղել կանխել նրա հանցավոր գործունեությունը։ Համենայնդեպս, «ՉԻ» հարցմանն ի պատասխան ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչությունից պարզաբանել են, որ իրենք պարբերաբար խուզարկություններ են արել Ս. Դանիելյանի խցում, ամեն անգամ հայտնաբերել են արգելված իրեր՝ հեռախոսներ, բջջային քարտեր և այլն, բայց՝ միևնույն է, դրանք առգրավվելուց հետո նա նոր հեռախոսներ է ձեռք բերել և շարունակել հանցագործությունները:
