Աննա Դանիբեկյանի բժշկի թուղթը` Քոչարյանի գործով

ՀՀ երեք նախկին վարչապետները` Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյաանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը նախօրիեն դատարանում պետք է պնդեին իրենց երաշխավորությունը` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչորյանին ազատ արձակելու գործով: Դատական նիստը սակայն չի կայացել, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանի չի ներկայացել` հայտարարելով, թե հիվանդ է:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել է, որ ունի հիմնավոր կասկածներ, որ նիստը միտումնավոր է հետաձգվել, որպեսզի հետագայում 4 վարչապետներից մեկը կամ երկուսը հանրապետությունում չլինեն:
Ալումյանը նշել է, որ վարչապետներին տեղեկացրել էին, որ դատարանից զանգ է եկել, որ նիստը տեղի չի ունենալու, ուստի որոշել են գալ դատարան` համոզվելու դատական նիստը տեղի է ունենալու, թե ոչ:
Ալումյանի խոսքով`երեք միջնորդություն է մուտքագրվել դատարանի գրասենյակ՝ խափանման միջոցի հետ կապված, ինչպես նաև նախկին չորս վարչապետների երաշխավորական նամակները: Նախապես տեղեկություն չի եղել, որ դատական նիստը կարող է տեղի չունենալ: «Շատ լուրջ հարցեր են առաջանում, մենք հաջորդ դատական նիստին պահանջելու ենք, որ դատավորը մանրամասնի իր առողջական խնդիրների մասին, որոնք ունեցել է, եթե բուժում է ստացել, ապա որտեղ է ստացել, որ մենք կարողանանք համոզվել, որ այս ամեն ինչը չի արվել զուտ այն բանի համար, որ հետագայում երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունը դարձնեն անհնարին»,- նշել է Ալումյանը:

Ըստ փաստաբանի` եթե դատարանն իրեն թույլ է տալիս ՀՀ երկրորդ նախագահի առողջական վիճակի հետ կապված ամեն ինչը դետալային հրապարակել` դա համարելով թույլատրելի միջոց, ապա դատարանը պետք է այդ նույն մոտեցումից ելնելով, դատավորի առողջական վիճակի վերաբերյալ ամենասպառիչ տեղեկությունները ներկայացնի. «Մենք դա պահանջելու ենք: Մենք ունենք կասկածներ, որ սա արվեց միտումնավոր, որ հետագայում այդ 4 երաշավորներից մեկը-երկուսը հանրապետությունում չլինեն, քանի որ երաշխավորները, բացի երաշխավորագիր նամակը գրելուց և դեպոզիտ վճարումն անելուց, պետք է ներկա գտնվեն դատարանի դահլիճում միջնորդության քննարկման ժամանակ»:
Եթե անգամ դատավորի հիվանդությունը հիմնավորվի, ամեն դեպքում դատական նիստից առաջ ընդամենը զանգով այդ մասին տեղեկացնելն, առնվազն անհարգալից վերաբերմունք է Քոչարյանի և նրա պաշտպանակա թիմի նկատմամբ: Հատկապես այն դեպքում, երբ այդ նույն դատարանը Քոչարյանի առողջության հետ կապված բոլոր հարցերը հանրայնացրել է, ապա հաջորդիվ պարտավոր է հրապարակել դատավոր Աննա Դանիբեկյանի հիվանդության թուղթը:
Հիմա պետք է սպասել դատավորի բժշկի թղթին, հակառակ պարագայում կարելի է արձանագրել, որ Քոչարյանի գործը միտումնավոր է ձգձգվում: Արվում է ամեն ինչ, որ երկրորդ նախագահը հնարավորինս երկար մնա կալանքի տակ: Իսկ գործի հետ կապված բոլոր ի նպաստ Քոչարյանի հանգամանքները, միջնորդություններն ու փաստերը անտեսվեն ու քննության չառնվեն:

Հայկ Դավթյան

դիտվել է 4175 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am