Հանրաքվեի ճակատագիրը` արտակարգ դրությունից հետո

Արտակարգ դրություն սահմանելուց հետո չեղյալ է հայտարարվում նաև սահմանադրական հանրաքվեն: Համաձայն ՀՀ սահմանադրության 208-րդ, ինչպես նաև հանրաքվեի մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը:

Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո: Նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:
Այսինքն` եթե արտակարգ դրությունը, ինչպես նախատեսված էապրիլի 14-ին ավարտվի, ապա մինչև ապրիլի 17-ը նախագահը պետք է ստորագրի հանրաքվեի հրամանգիրը: Այս դեպքում հանրաքվեն կարող է անցկացվել հունիսի 7-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, եթե իհարկե այլ քաղաքական որոշում այս ընթացքում չկայացվի և հանրաքվեն ընդհանրապես չչեղարկվի:
Արտակարգ ռեժիմ սահմանելու հետ իշխանության մոտեվումն ամեն դեպքում ուշագրավ էր: Ամենասկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարում էր, թե մենք անհանգստացնող դեպքեր չունենք: Ով չնայած մեր հարևան երկրներում կարանտին էր, Փաշինյանը դռնեդուռ ընկած քարոզարշավ էր անում, մարդկանց տներից հանում` թե եկեք փողոց: Հետո արդեն Էւմիածնի հայտնի նշանդրեքից հետո, Իտալիայից ժամանած մորաքույրը դարձավ քավության նոխազ ու իշխանությունը իր անփութությունը հաջողությամբ բարդեց այս կնոջ վրա: Դրանից հետո պարզ դարձավ, որ իրավիճակն առավել քան լուրջ է, այն ասըիճանի, որ ինքնամեկուսացվել և վիրուսի թեստ է հանձնել անգամ վարչապետի ընտանիքը:Շարունակությունն արդեն արտակարգ ռեժիմն է` մեկ ամսով:

Մարտի 16-ի օրվա վերջի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է ևս 7-ով` հասնելով 52-ի։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ և որևէ ախտանշան չեն ունեցել մինչ այս պահը։ Նոր դեպքերի մի մասը կապված է երեկ արտադրամասում հայտնաբերված դեպքերի հետ և կան մի շարք նոր դեպքեր, որոնց համաճարակաբանական հետաքննությունը ընթացքի մեջ է և մենք փորձում ենք պարզել վարակի աղբյուրը և պարզել, թե ինչ շփման շրջանակ են նրանք ունեցել, որպեսզի միջոցներ կիրառենք»,- նշել է նախարարը։

Ըստ առողջապահության նախարարության տվյալների` կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացին արդեն առողջացել է։


Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 2537 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am