STOP. Փաշինյանի ատրճանակը լրատվամիջոցների գլխին

Այսպիսով` մարտի 16-ի ժամը 18.30-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 9.00 ՀՀ-ում սահմանվեց արտակարգ դրություն: Զարմանալի, միեւնուն ժամանակ սպասելի էր, որ Արտակարգ դրության հասատատելու մասին Կառավարության որոշմամբ հատուկ անդադարձ է կատարվելու զանգվածային լրատվության միջոցներներին` սահմանափակումների որոշակի շրջանակ նախատեսելով զանգվածային լրատվության միջոցների համար: Նիկոլ Փաշինյանը առիթը նաց չէր թողնելու եւ ԶԼՄ-ների դեմ հերթական որոշումն էր ընդունելու: Եւ, այսպես, համաձայն արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագծի՝ եթե լրատվամիջոցի հրապարակված տեղեկատվությունը որևէ կերպ առնչվում է կորոնավիրուսին, (ՀՀ, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումներ, տեղեկատվական նյութեր, հարցազրույցներ, հաղորդումներ (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը ) այն պետք է հղում կատարի պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը: Սա վերաբերում է ինչպես տպագիր մամուլում, հեռուստատեսությամբ, այնպես էլ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հրապարակվող տեղեկատվությանը:
Զանգվածային լրատվության միջոցների պատրաստած նյութերը չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:Այսինքն` եթե պաշտոնական հաղորդագրությամբ ներկայումս հաստատված է, որ կա կորոնավիրուսի հաստատված 30 դեպք, զանգվածային լրատվության միջոցները չեն կարող իրենց հաղորդումներում ներառել տեղեկատվություն, որ ըստ իրենց աղբյուրների հաստատված դեպքերի քանակը ավելի շատ է:
Արտակարգ դրության որոշման պայմանները խախտող հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման: Այսինքն, եթե լրատվամիջոցը հրապարակել է հաղորդում, որը հակասում է պարետատան տրամադրած տեղեկատվությանը, նման հաղորդումը պետք է հեռացվի լրատվամիջոցի կողմից:
Բայցեւայնպես, կորոնավիրուսին որևէ կերպ չառնչվող լրատվական նյութերի պարագայում որևէ սահմանափակում չի տարածվում: Նշված սահմանափակումները վերաբերում են բացառապես կորոնավիրուսին առնչվող նյութերին: Սա նշանակում է, որ կորոնավիրուսին չառնչվող լրահոսի դեպքում ԶԼՄ-երը շարունակում են գործել այնպես, ինչպես գործել են մինչև արտակարգ դրությունը:
Հետաքրքիր է, որ անգամ 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ, երբ երկրում կրկին արտակարգ դրություն էր հայտարարվել, չկար քաղաքական հաղորդումների եւ ինֆորմացիայի տարածման սահմանափակում կամ արգելք: Իրենց բնականոն աշխատանքն էին շարունակում քաղաքական հաղորդումնրեը, այդ մասին կարող է փաստել այսօր Հանրայինի լրատվականի ղեկավար Պետրոս Ղազարյանը, ով այդ օրերին Կենտրոն հեռուստաընկերությունում իր Ուրվագիծ հաղորդումն էր վարում: Ցանկացած ոք կարողանում էր անխնա քննադատել իշխանություններին, խոսել քաղաքական թեմաների՝ բոլորի ու ամեն ինչի մասին:

Անի Սահակյան

դիտվել է 1651 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am