Արտասվող վարչապետը. լուսանկարներ
Քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելու հրամանը տալուց հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ամբողջ գիշեր արտասվել է։ Այս մասին թուրքական Karar.com կայքի լրագրողի հետ զրույցում պատմել է նրա կինը՝ Սարե Դավութօղլուն։
Թուրքիայի վարչապետի կինը փորձել է արդարացնել քրդերի դեմ ռազմական գործողությունների հրաման արձակած իր ամուսնուն՝ շեշտելով, թե դա նրա համար հեշտ չի եղել։
«Պարոն Ահմեդն այդ որոշումն ընդունելուց հետո ամբողջ գիշեր չկարողացավ քնել։ Նա ասում էր, թե ի՞նչ է լինելու այնտեղի երեխաների վիճակը և արտասվում էր»,- պատմել է Դավութօղլուի կինը։

