Կասկած չունենք՝ Արմեն Թավադյանին կալանավորելը «5-րդ ալիքի» լրագրողներին ծանր դրության մեջ դնելու նպատակով էր.Հարություն Հարությունյան (video)
Անցած 79 օրերը, երբ մեր սեփականատերը գտնվում էր կալանքի տակ, մեր հեռուստաընկերությունը շատ ծանր օրեր ապրեց, մեր լրագրողները շատ տհաճ իրավիճակների էին հանդիպում պարբերաբար: Ծանր օրեր ապրեցինք ոչ միայն բարոյական, այլ նաեւ այլ առումներով: Ընդհուպ պատրաստվում էինք դրամահավաքի մարաթն կազմակերպել, որպեսզի կարողանայինք մեր գոյությունը շարունակել: Փառք Աստծո, գործը դրան չհասավ,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը:
