Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի և Վրաստանի հարաբերությունները ռազմավարական ու օրինակելի են:
«Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովն ընդգծում է, որ Թուրքիայի և Վրաստանի միջև հարաբերությունները ռազմավարական և օրինակելի են, ինչպես նաև ուշադրություն է դարձնում ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության նշանակության և եվրատլանտյան անվտանգության ամրապնդման հարցում դերակատարության վրա:
ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը և ընդլայնման գործընթացը տեղի է ունենում ազատ կամքի և նախընտրությունների հիման վրա և սպառնալիք չի հանդիսանում երրորդ երկրների համար»,-ասված է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Վրաստանը կարևոր դերակատարություն ունի կայունության և եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից:
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը