Համաճարակային ճգնաժամն արդեն փաստ է, սակայն ծրագիր չկա

Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 30-ի: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ունենք նաև լավ լուր՝ առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն` նա առողջացել է:
Այսպես, Հայաստանում վարակակիրների մեծամասնությունը Էջմիածնի հայտնի՝ նշանադրության մասնակիցներն են: Երեկ հաստատված դեպքերից մեկն էլ դպրոցահասակ երեխայի մոտ է գրանցվել, նրա համադասարանցիներն ու ուսուցիչները ևս մեկուսացվել են:

Իրանից Հայաստան ժամանած կորոնավիրոսով վարակված տղամարդը, ով մեկուսացվել էր մարտի 1-ից, երեկ կրկին թեստ էր հանձնել, որի պատասխանը բացասական է։ Իսկ Ծաղկաձորի «Գոլդել փելիս» հյուրանոցում մարտի 1-ից մեկուսացված՝ Իրանից Հայաստան եկած մյուս 31 քաղաքացիներից 28-ի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, նրանք վերադարձել են տուն։ Մեկուսացվել են նաև նախօրեին Եվրոպայից ժամանած բոլոր քաղաքացիները։

Հայաստանը մի քանի քայլ ուշացումով սկսեց արձագանքել մի խնդրի, որի մասին գրեթե 2 ամիս առնվազն Չինաստանում ակնհայտ էր: Էջմիածինն այսօր մասամբ՝ արգելափակված է: Կրկին ուշացած քայլ: Մի քանի օր այս քաղաքի և մերձակա գյուղերի բնակիչներն ազատ ելումուտ են արել, ու դեռ պարզ չէ, թե որքան մարդիկ են վարակվել հայտնի նշանադրությանը մասնակցածների հետ շփվածներից: Գումարած Մեղրիի վարկված քաղաքացին՝ նա քանի՞ մարդու է վարակել և առհասարակ, Իտալիայից ինչպե՞ս է հասել Մեղրին, չէ՞ որ նա պետք է կամ կարանտինում լիներ, կամ պատկան մարմինները նրանից պետք է պահանջեին՝ ինքնամեկուսացվել երկու շաբաթով:

Երեկվանից, կրկին ուշացումով Երևանում սկսեցին ախտահանել տրանսպորտը՝ մետրոն, ավտոբուսները, նույնիսկ մասնավոր ընկերությունների երթուղային տաքսիները: Մի քայլ, որ կարելի էր իրականացնել դեռ օրեր առաջ, երբ ի հայտ եկավ առաջին վարակվածի մասին տեղեկությունը:

Այսօր, երբ արդեն 30 վարակված կա, մարդիկ շտապում են դեղատներ... Եվ ի՞նչ, արդեն մի քանի շաբաթ է մեկանգամյա օգտագործման դիմակներ գոյություն չունեն երևանյան դեղատներում:

Արդյո՞ք Հայաստանում արդեն իրադրությունը չի հուշում, որ մարդկանց որոշակի քանակությամբ դիմակներ ուղղակի պետք է անվճար բաժանվեն: Ինչու՞ պետք է մարդիկ շաբաթներ շարունակ այս խնդրի առաջ կանգնած լինեն: Պարզ է չէ՞, որ այդ մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ 1000 դրամանոց ֆիլտրերով դիմակներ գնել վերավաճառողներից՝ «ձեռքի վրայից»:

Հաջորդ հարցը: Աշխարհում, կարծես, կորոնավիրուսի պատճառով մեծ դադար է վերցված, կյանքը կանգնել է, իսկ դա անդրադառնում է տնտեսության վրա: Պատրա՞ստ է Հայաստանը տնտեսական լուրջ խնդիրների դիմակայման:

Հայաստանի երկու սահմանները՝ Վրաստանի և Իրանի հետ, փակ են: Այսինքն, այս պահի դրությամբ Հայաստանի բոլոր չորս սահմանները փակ են, Իրանի հետ օդային և ցամաքային սահմանն արդեն փակ է 17 օր: Այս ամենի ֆոնին անկում ապրեցին նավթի համաշխարհային գները, ինչի հետևանքով էժանացել է ռուսական ռուբլին, ԱՄՆ դոլարը, ընդհակառակը, մի քանի դրամով թանկացել է, և բանկերում և արտարժույթի փոխանակման կետերում մեկ դոլարը վաճառվում էր 493-ից 496 դրամի սահմաններում։
Իսկ եթե այդ վիճակը շարունակվի ևս մեկ, երկու, երեք ամի՞ս...

Այսինքն՝ կա՞ ռազմավարություն, մշակված ծրագիր՝ ինչպե՞ս է բնակչությունը հաղթահարելու հնարավոր խնդիրները՝ դրանցից բխող հետևանքներով:
Միայն ֆեյսբուքյան ուղիղ եթերներով թափանցիկությունը չի մեղմելու համաճարակի տարածումը ու կանխելու այն, անհրաժեշտ է հստակ ծրագիր, բոլոր մանրակրկիտ քայլերով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2813 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am