Իրաքյան Անբար նահանգում ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Վահիբը սպանվել է կոալիցիայի ուժերի ավիահարձակման արդյունքում՝ հայտնում է ԱՄՆ ՊՆ-ն։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկի խոսքով՝ ավտոմեքենային ուղղված հարվածի արդյունքում, որում գտնվել է նաև Վահիբը, սպանվել է ևս 3 գրոհային։
Նախկինում արդեն մի քանի անգամ տեղեկություններ եղել են նրա մահվան մասին, որոնք, սակայն, հետագայում չեն հաստատվել։
«Ալ-Քաիդայի» նախկին անդամ Աբու Վահիբը ամերիկյան ուժերի կողմից ձերբակալվել էր Իրաքում և մահապատժի դատապարտվել, սակայն 2012 թվականին փախել էր կալանքից։ Այնուհետև նա հայտնի է դարձել Իրաքով անցնող բեռնատարների սիրիացի վարորդների սպանություններով:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգաին կոալիցիան Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծություններ է իրականացնում 2014 թվականից։
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը