Մարտի 3-ին Իտալիայից Հայաստան ժամանած քաղաքացիների մեջ է եղել նաև Տիգրան Ավինյանը. Ankakh.com

ankakh.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին Իտալիայից Հայաստան ժամանած քաղաքացիների մեջ է եղել նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ մարտի 2-3-ը Ավինյանը ՀՀ վարչապետի որոշմամբ գտնվում էր արձակուրդում: Եվ եթե հաշվի առնենք, որ մարտի 2-ին ու 3-ին նախորդում էր ևս երկու ոչ աշխատանքային օր (շաբաթ, կիրակի), ապա չենք բացառում, որ Ավինյանը մեկնել էր Իտալիա հանգստանալու (համենայնդեպս, պաշտոնական այցի մասին որևէ տեղեկություն չկա)։

Ամենևին չվիճարկելով բարձրաստիճան պաշտոնյանի՝ արտերկրում հանգստանալու իրավունքը՝ այնուամենայնիվ, հարցին մոտենանք կորոնավիրուսային անվտանգութան տեսանկյունից։

Հայտնի է, որ Իտալիան այդ ժամանակ արդեն իսկ վտանգավոր երկրների շարքում էր, և ավելի քան զարմանալի է, որ Ավինյանը մեկնել է հենց Իտալիա։ Ավելին, ռիսկային գոտուց վերադառնալուց հետո փոխվարչապետը ոչ միայն չի մեկուսացվել, այլև հանգիստ գնացել է աշխատանքի, և ինչպես տեղեկանում ենք պաշտոնական լրահոսից, մարտի 4-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ (նստավայրը՝ Թբիլիսի) արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Մարտի 9-ին Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ Ավինյանը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ էր անում ձեռնպահ մնալ ռիսկային գոտիներ մեկնելուց, մասնավորապես Իտալիայի Լոմբարդիայի շրջան, մասնավորապես Միլան քաղաք՝ նվազագույնը գոնե մոտակա երկու շաբաթվա ընթացքում:

Իսկ քիչ առաջ Ավինյանն ուղիղ եթերում նաև հայտարարեց, որ այն քաղաքացիները, ովքեր վերջին շրջանում գտնվել են Իտալիայում, անկախ չվերթից, անպայման 14-օրյա կարանտինի պետք է ենթարկվեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 2458 անգամ
Լրահոս
Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները Դավիթ Համբարձումյանը պահանջ է ներկայացրել Մենք ընտանեկան թշնամություն ունենք Դաշնակցության հետ․ ինչ է հայտնել Մանթաշյանը ԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am