Հանրաքվեն պիտի կայանա.առերեսում իրականության հետ

Արդեն տարբեր շրջանակներից, ինչպես նաեւ մամուլից տեղեկանում ենք, որ իշխանության բարձր օղակներում քննարկում են ապրիլի հինգի հանրաքվեն չեղարկելու կամ հետաձգելու հարցը:

Պատճառը ոչ այնքան պետությանը պատուհասած կորոնավիրուսն է, քանզի Նիկոլ Փաշինյանը հեչ էլ չի վախենում այդ վիրուսից եւ հպարտ քաղաքացիներին էլ հանգստության կոչ է անում՝ «կորոնավիրուսն ո՜ւմ շունն ա»: Ավելին, այնքան չի վախենում, որ ցուցադրաբար արհամարհում, բանի տեղ չէր դնում բազմաթիվ հորդորները, զգուշացումները, քննադատական ակնարկները ու շարունակում էր ընդամենը ՍԴ մի քանի դատավոր փոխելու համար հրահրած հանրաքվեի քարոզարշավը: Իրական պատճառը հենց քարոզարշավն է, դրանից ստացած տպավորությունները, ժողվարչապետը միքանիօրյա ստուգողական այցերի ընթացքում անձամբ է հասկացել, որ Հայաստանում այլեւս մարդկանց մեծամասնությունը հպարտ չեն ու հեռավոր մարզերում առանձնապես խանդավառված իրենով:

Հենց այդ պատճառով է հիմա մտածում հանրաքվեն հետաձգելու, կամ ընդհանրապես՝ չեղարկելու հարցը:  Մինչ աշխարհը պայքարում էր այս վիրուսի ու ֆինանսական հնարավոր ճգնաժամի դեմ, Նիկոլ Փաշինյանը դռնեդուռ ընկած քվե էր մուրում իր ՍԴ մի քանի դատավորների պաշտոնանկության համար, ինչի արդյունքն էլ Հայաստանում այսօր մոլեգնող համաճարակն է: Երբ պետական ապարատը արագ արձագանքեր սպառնացող մարտահրավերներին, միգուցե այսօր չունենայինք այս իրավիճակը:
Այս անպատասխանատվությունը, սակայն, գործում է Փաշինյանի պաշտոնավարման առաջին իսկ օրից: Աշխարհում ամենաշատը մահանում են ՁԻԱՀ վարակից, իսկ մեր երկրում բռնում ու փակում են ՁԻԱՀ կենտրոնը:
Փակում են խոցելի սոցիալական խմբերին սպասարկող գիշերօթիկները, իսկ ողբերգական հետեւանքներն իրենց սպասեցնել չտվեցին:

Պետության ղեկավար, ով զրո ներդրում է ապահովել,
ու հայտարարում է, թե նախկիններից ծանր ժառանգություն է ստացել, բայց անխնա զբաղված է բյուջեն վատնելով եւ միլիարդավոր պարգեւավճարներ յուրայիններին բաշխելով:  Եւ զավեշտալի է, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է «անհատական պատասխանատվության» մասին ու քաղաքացիներին հորդորում նման վերաբերմունք դրսեւորել այս իրավիճակում:

Եւ այդուհանդերձ, անկախ ամեն ինչից լավ կլինի՝ ամեն ինչ այնպես գնա, որ հանրաքվեն կայանա ու Նիկոլ Փաշինյանը առերեսվի իրականությանը, որից հետո դժվար թե սեփական պատասխանատվությունն այլոց գրպանը գցելու շանս կունենա:

Անի Սահակյան

դիտվել է 6088 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am