Երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը. կանխատեսում


Covid-19 կորոնավիրուսի համաճարակն աշխարհում կարող է կայունանալ հունիս-հուլիս ամիսներին: Նման կարծիք է հայտնել Հիմնային և տրանսլյացիոն բժշկության ռուսական հետազոտական կենտրոնի փորձարարական մեդելավորման և ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի վարիչ Ալեքսանդր Շեստոպալովը:
«Կարելի է կանխատեսել, որ կորոնավիրուսի տարածումը կհանդարտվի հունիս-հուլիս ամիսներին: Չինաստանում պիկն անցել է դեռևս փետրվարին», — ասել է գիտնականը:
Ըստ Շեստոպալովի՝ կորոնավիրուսը 10-15 անգամ պակաս պաթոգեն է, քան 2002-2003 թթ. SARS վիրուսը և 2012-2015 թթ. մերձարևելյան շնչառական սինդրոմը, որոնք ևս համաճարակներ են առաջացրել:
«Այժմ բավականին բարձրացել է ախտորոշման որակը, հետևաբար վիրուսն ավելի արագ են հայտնաբերում: Կիրառվող միջոցները բավարար են համաճարակը հաղթահարելու համար», — կարծում է մասնագետը:

Հաշվի առնելով, որ նույն քանակությամբ մարդիկ են ամեն օր մահանում տուբերկուլյոզից և ավելի շատ մարդ՝ գրիպից, Շեստոպլովն այնքան էլ չի անհանգստանում կորոնավիրուսից և գտնում է, որ այն շուտով կհաղթահարվի:

Հուսադրող լուրեր են ստացվել Իտալիայից. Իտալիայում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է մեկ երրորդով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

«Այսօր 527 ապքինված ունենք, ընդհանուր առմամբ, նրանց թիվը հասել է 1966-ի», ասել է Բորելին: Վերջինս հայտնել է, որ մեկ օրում 175 մարդ է մահացել: Նախօրեին նրանց թիվը կազմել էր 250: Այդպիսով, ցուցանիշը նվազել է 70 տոկոսով՝ նախորդ օրվա համեմատ: Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1441-ի:

Չինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովի ներկայցուցիչ Մի Ֆենը հայտնել է, որ երկրում անցել է կորոնավիրուսի համաճարակի պիկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նրա խոսքով՝ անցած շաբաթվա ընթացքում Չինաստանի Հուբեյ նահանգում, բացառությամբ Ուհան քաղաքի, Covid-2019-ի որևէ նոր դեպք չի հայտնաբերվել:
Նշված նահանգի սահմաններից դուրս երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման յոթ նոր դեպք, որից 6–ը՝ «ներմուծված»։
«Այս տվյալները ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, համաճարակի այս ալիքի պիկը երկրում արդեն անցել է»,- նշել է Մի Ֆենգը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:Նախօերին Չինաստանի այս քաղաքում դուրս է գրվել կորոնովիրուսով վարակված վերջին հիվանդը և հատուկ վիրուսի համար կառուցված նոր հիվանդանոցը կփակվի: Չինաստանն այժմ պատրաստակամություն է հայտնել օգնել եվրոպական երկնրներին, որտեղ համաճարակն այժմ հասել է պիկին:  
Պետք է ընդունել, որ Չինաստանը ճգնաժամային կառավարման, ռեսուրսների նպատակային կիրառման նախանձելի մոդել ցույց տվեց: Պոտության տնտեսական հնարավորություններից բացի մեծ նշանակություն ունի նաև հասարակական գիտակցությունն ու բոլոր կանոնների պահպանման կարգապահությունը: Չինացիները ցույց տվեցին համակարգային կառավարման ընդօրինակելի փորձ, որն արժի ուսումնասիրել և սովորել:

Հայկ Դավթյան

դիտվել է 9508 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am