Թռնելու նուրբ արվեստը


Հայտնի է դարձել, որ Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը լքել է Հայաստանը։ ԶԼՄ-ներում հրապարկված այս տեղեկությունը պաշտոնապես չի հերքվել: Նա նախօրեին առավոտյան ճեպազրույց է տվել կառավարության մոտ, իսկ երեկոյան գնացել օդանավակայան ու թռել Դանիա։
Ինչպես հայտնի է` Ռևազյանն առաջիկայում պատրաստվում էր մայր դառնալ և ըստ ամենյանի ուզում է, որ իր երեխան Դանիայի քաղաքացի լինի: Նա այս մասին ավելի վաղ էր ասել: Բայց Ռևազյանի ծննդաբերությանը դեռ ժամանակ կար: Վերջին օրերի իրադարձությունները եւ հատկապես՝ Աէրոնավիգացիոն կենտրոնի տնօրենի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստն ըստ ամենայնի արագացրել է նրա մեկնում։
Եթե խոսքը կորոնավիրուսի տարածման մասին է, ապա արժի նկատել, որ վարակը տարածվում է նաև Դանիայում: Այնտեղ մոտ 827 վարակակիր է հայտնաբերվել, և ընդհանրապես Եվրոպան այսօր վարակի տարածման ավելի թեժ կետ է, քան Հայաստանը:
Հավանաբար Տաթևիկ Ռևազյանը Հայաստանի բժշկությանը չի վստահում: Պարզ է, որ Դանիան տնտեսական զարգացվածության և առողջապահական սարքավորումների բոլորովին այլ մակարդակ ունի, Հայաստանի բուժհիմնարկներն այս իմաստով հազիվ թե կարողանան ոտք պարզել այս երկրի հետ:
Բայց խնդիրն այստեղ բոլորվին այլ է. իսկ ինչ անեն Հայաստանի այն քաղաքացիները, որոնք Դանիայի մեկնելու և այնտեղ բուժսպասարկում ստանալու հնարավորություն չունեն: Ընդհանրապես երբ անձը ստանձնում է պետական բարձր պաշտոն, բացի իրավական պատասխանատվությունից նա նաև սոցիալական պատասխանտվություն է ստանձնում: Պաշտոնյայի վարքագիծը, եթե անգամ խոսքը անձնական խնդրին է առնչվում, քաղաքական նշանակություն ունի: Պետական պաշտոնյան պարտավոր է վստահել այն երկրի համակարգին, որտեղ ինքը ևս կառավարման պատասխանատվություն է ստանձնել, որովհետև պաշտոնյայի այդ քայլը պետության հանդեպ վստահության առաջին ցուցիչն է: Հանրության վստահությունը դեպի պետություն առաջին հերթին կառուցվում է նման դետալների վրա:
Հանուն արդարության նշենք, որ այս երևույթը կար նաև անցյալում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց ընտանիքի անդամների բուժումը կազմակերպում էին արտերկրում, երբ իրենց զավակներին լույս աշխարհ էին բերում ուրիշ երկրում, որպեսզի հետագայում նրանք օտար երկրի քաղաքացի դառնան:
Ամեն դեպքում առողջություն և բարի ծննդաբերություն Տաթևիկ Ռևազյանին: Այս աղջիկն ի սկզբանե ՀՀ քաղաքացիություն չուներ, Հայաստան էր եկել Դանիայից: Այս իմաստով նրա քայլը զարմալի չէ: Խոսքը երևույթի մասին է, որն անընդունելի է:

Հայկ Դավթյան

Հ.Գ.Տեղեկատվության ստուգման կենտրոնը անդրադարձել է մամուլում առկա հրապարակումներին այն մասին, որ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։

«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին գտնվելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշեց Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։

Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշեց, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։

«Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», - հայտնեց Ռևազյանը։Քաղավիացիայի վարչության պետը տեղեկացրեց նաև, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում։

 

 

դիտվել է 2939 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am