Պետք են ներքին հաղթանակներ, քանի դեռ ինքներս մեզ չենք պարտվել վերջնականապես

«Ժամանակ» թերթը գրում է. «24 տարի առաջ ազատագրված Շուշին ոչ միայն կարեւոր եւ բեկումնային մի դրվագ էր ղարաբաղյան պատերազմի ընթացքում եւ ոչ միայն նշանակալից հաղթանակ՝ հայ ժողովրդի ճակատամարտերով հարուստ պատմության շղթայում, այլեւ ընդհանրապես հայ ժողովրդի մտքի, կամքի եւ վարքագծի եզակի դրսեւորում: Անառիկ թվացող Շուշին ազատագրվեց այդ մտքի, կամքի եւ անձնուրացության շնորհիվ: Պատերազմական այս սխրանքը հիանալի նախադեպ էր ոչ միայն ռազմական այլ հաջողությունների, այլեւ քաղաքացիական կյանքում պետական շինարարության համար, որ հայ ժողովուրդը ստիպված էր մղել պատերազմին զուգահեռ: Այդ գործում, դժբախտաբար, Շուշին չդարձավ նախադեպ, չդարձավ սխրանքի օրինակ, չեղավ ոգեշնչման ամբողջական աղբյուր: Շուշիին հաջորդեցին պատերազմական այլ կարեւոր հաղթանակներ եւ վերջապես՝ ամբողջական հաղթական հրադադարը, սակայն դրան հաջորդած պետականաշինական գործընթացում աստիճանաբար մարեց կապը այդ սխրանքների հետ, եւ խաղաղության կառուցումը չդարձավ պատերազմի հաղթանակի շարունակություն: Պետական շինարարության ընթացքում հայ ժողովուրդը, այդ շինարարության պատասխանատվությունը ստանձնած անձինք եւ խմբերը ըստ էության երբեք իրենց առջեւ չդրեցին պատերազմի ընթացքում Շուշիի ազատագրմանը համարժեք նպատակներ եւ հավաքական մտքի, կամքի ու սխրանքի շնորհիվ չհասան այդ նպատակների իրականացմանը: Ավելին, հավաքականությանը փոխարինելու եկավ հատվածականությունը, մտքին փոխարինեց բնազդը, կամքին՝ ախորժակը: Տոնական օրերին ընդունված չէ թերեւս այդպիսի մտորումներ ունենալ, սակայն ներկայումս Հայաստանը եւ Ղարաբաղը գտնվում են այնպիսի հանգուցային, բեկումնային մի ժամանակահատվածում եւ իրավիճակում, որ աշխատանքային մտորումները չպետք է դադարեն անգամ տոն օրերին, եւ չպետք է դադարել իրերն իրենց անունով կոչել ոչ միայն ոչ մի օր, այլ նաեւ ոչ մի րոպե ու վայրկյան: Հայաստանի Հանրապետության, Հայաստանի հասարակության առջեւ դրված է այդ հրամայականը՝ վերջապես դնել խաղաղ պետականաշինության գործում Շուշիի ազատագրմանը համարժեք նպատակ եւ միտք, կամք եւ քաջություն ունենալ՝ հասնելու այդ նպատակին: Ներկայումս Հայաստանի եւ գուցե ընդհանրապես երկու հայկական պետականությունների՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի առջեւ դրված է այդ սխրանքի հրամայականը: Մենք սովորական վիճակում չենք, որպեսզի բավարարվենք պետական ընթացքի սովորական դինամիկայով: Մենք արտառոց վիճակում ենք, եւ մեզանից պահանջվում են արտառոց, հերոսական որոշումներ, որպեսզի մեր խաղաղությունը համարժեք լինի մեր իսկ հաղթած պատերազմին եւ լինի այդ պատերազմի արժանի շարունակությունը: Մենք ներկայումս ունենք ինքներս մեզ հաղթելու անհրաժեշտություն, քանի դեռ ինքներս մեզ չենք պարտվել վերջնականապես»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am