Խոշոր ու ողբերգական ավտովթար.կա 2 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, մայիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Volkswagen» մակնիշի 34 NL 167 համարանիշի և «Mercedes G 500» մակնիշի 61 GG 661 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը` փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ: Վիրավորներին ավտոմեքեայից դուրս են բերել փրկարարները` քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով հատուկ տենիկա: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, ով բախվելով «Wolkswagen»-ին, այնուհետև հարվածել է հաստաբուն ծառին, ինչի հետևանքով էլ կոտրվել են նաև «Mercedes»-ի անվահեծանները: Ոստիկաններն ու քննիչները «Mercedes»-ի բեռնախցիկում հայտնաբերել են մեկ այլ ավտոմեքենայի համարանիշեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
