Փաշինյանը կրկին իր աշխատակազմին հրահանգել է դիմել կադրային բանկի օգնությանը, քանի որ դժգոհ է կառավարության այժմյան աշխատանքից

Ժողովուրդը գրում է. «2018 թվականի նոյեմբերից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված կադրային բանկը ստացել է 2000-ից ավելի ինքնակենսագրականներ: Եվ կադրային բանկի ստեղծումից մեկուկես տարի անց պետական կառույցներում աշխատանքի է անցել մոտ մեկ տասնյակից ավելի մարդ: Եվ հետաքրքիր է, որ աշխատանքի անցած մարդկանց մեջ կան նաև վարչապետի աշխատակազմի աշխատակիցներ:


Օրինակ՝ կադրային բանկի միջոցով Հակոբ Ճաղարյանը 2019 թվականի մարտի 19-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական, Արթուր Գրիգորյանը՝ 2019 թ. մարտի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: Իսկ, ահա, Սուրեն Ղամբարյանը մի փոքր երկար ճանապարհ է անցել. նա մինչ այդ զբաղեցնում էր Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվել է վարչապետի օգնական: Իսկ Սարհատ Պետրոսյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո էլ կրկին կադրային բանկի միջոցով այդ պաշտոնին նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անձամբ վարչապետն է հսկում այդ գործընթացը և հարկ եղած պարագայում հանդիպում հանձնաժողովի կողմից ընտրված թեկնածուների հետ, և, ըստ էության, վերջնական որոշումը հենց նա է կատարում:

Ավելին, մեր տեղեկություններով՝ վերջերս Փաշինյանը կրկին իր աշխատակազմին հրահանգել է դիմել կադրային բանկի օգնությանը, քանի որ դժգոհ է կառավարության այժմյան աշխատանքից, կադրերից և ցանկանում է թարմացնել այն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 507 անգամ
Լրահոս
Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am