Կորոնավիրուսի գինը Հայաստանի, Ռուսաստանի և մյուսների համար

 

Կորոնովիրուսի պանդեմիան` համաշխարհային համաճարակը, բացի առողջականից, ունի նաև տնետեսական հետևանք, որի ալիքի ուժգնությունը դեռևս հստակ կանխատեսելի չէ:
Առաջին ակնհայտ հետևանքներից մեկը նավթի գնի կտրուկ անկումն է, որն ուժեղացրեց աշխարհի ֆինանսատնտեսական անկայուն վիճակը: Որպես հատևանք նվազել է նաև ռուսական ռուբլու փոխարժեքը։ ՕՊԵԿ-ի տվյալներից դատելով «սև ոսկու» գինը 1991 թվականից ի վեր հասել է պատմական նվազագույնին: Էժան նավթի համար բավականաչափ համախմբված ու լուրջ մոտիվացված կոալիցիա է աշխատում, և դա արդեն իսկ ճգնաժամային վիճակ է ստեղծել Ռուսաստանի ֆինանսական համակարգի համար։ Կանխատեսվում է, որ հաջորդաբար մի շարք ապրանքներ թանկանալու են։
Առաջին հայցքից թվում է, թե նավթի գների նավոզումը Հայաստանի համար տնտեսական հատևանք, բացասական իմաստով չեն կարող ունենալ, որովհետև մենք նավթ չունենք: Դեռ հակառակը` մեզ համար շանս է ստեղծվում ավելի էժան բենզին և դիզվառելիք ներմուծել: Բայց Հայաստանի ներքին շուկայում նավթի համաշխարհային գնեանկումը դեռևս նկատելի չէ` մեզ մոտ գները չեն իջել, բայց սա խոսակցության առանձին թեմա է: Ռուսաստանի հնարավոր տնտեսական ճգնաժամը Ռուսաստանի հարևանների, ինչպես նաև ԵԱՏՄ–ի մերձավոր առևտրատնտեսական գործընկերների, այդ թվում` Հայաստանի համար անպայման ունենալու է հստակ հետևաքներ: Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտարային գործընկերն է, մենք ՌԴ-ից ստանում ենք պետական բյուջեի ծավալների հետ համեմետալի ֆինանսական տրանսֆերներ` շնորհիվ այդ երկրում աշխատող մեր հայրենակիցների: Եթե հիշում եք 2014 թվականին ռուբլու արժեզրկումը ճգնաժամային վիճակ էր ստեղծել  Հայաստանի արժութային շուկայում: Այն ժամանակ կտրուկ թանկացավ ԱՄՆ դոլարը, ինչի նշաններն, ի դեպ, ակնհայտ են նաև այսօր։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի գինը բարձրացել է 5-6 դրամով: Եթե հունվարի սկզբին ռուսական ռուբլու փոխարժեքը 7,7 դրամ էր, ապա այսօր շուրջ 6,8 դրամ է։ Համապատասխանաբար, դոլարն «աճել է» 475–ից մինչև 485 դրամ, իսկ եվրոն 520-ից դարձել է 545 դրամ։

Բացի այս` կորոնավիրուսը ինչպես ողջ աշխարհում այնպես էլ մեզ մոտ կրճատելու է զբոսաշրջիկների հոսքը: Այս օրերին, ավանդաբար Հայաստան էին գալիս մեծաթիվ զբոսաշրջիկներ հարևան Իրանից` պայմանավորված Նովրուզի տոնով: Այս տարի Իրանից զբոսաշրջիկներ չեկան: 

Նավթի գների նվազումը բացասական է անդրադառնալու նաև մեր հակառակորդ Ադրբեջանի տնտեսության վրա: Որպես հատևանք` նավթադոլարային միջոցների նվազումը սպառազիմության մրցավազքում կթուլացնի Ադրբեջանի դիրքերը, որն այս իմաստով միակ դրական սպասումն է:

Իրավիճակը Եվրոպայում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը եվրոպական տնտեսության համար մեծագույն շոկ է դարձել: Նա հույս է հայտնել, որ այս հանգամանքները երկարաժամկետ հետեւանքներ չպետք է ունենան:
Նրա կարծիքով՝ «ԵՄ-ում կորոնավիրուսի տարածումն անհնար է կանգնեցնել, հնարավոր է միայն դրա տարածումը դանդաղեցնել, ինչի համար կպահանջվի Եվրամիության տնտեսական կյանքի դանդաղեցում»:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ կորոնավիրուսի հետեւանքով տուժած ձեռնարկություններին պետական օգնության տրամադրման կանոնները առավելագույնս կմեղմեն:
«Եվրամիությունը առավելագույնս կմեղմի կորոնավիրուսի հետեւանքով տուժած ձեռնարկություններին պետական օգնության տրամադրման կանոնները: Մենք պատրաստ ենք ավելին անել այն բանին զուգահեռ, թե իրավիճակն ինչպես կզարգանա»,- հայտարարել է նա:
Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Մարգրետե Վեսթագերը հայտարարել է, որ ԵՀ-ն նաեւ Եվրամիության երկրների իշխանություններին թույլ կտա ուղիղ աջակցություն ցուցաբերել բանկերին, եթե նրանց մոտ կորոնավիրուսի պատճառով լիկվիդայնության հետ կապված խնդիրներ առաջանան:
Եվրամիության մի շարք պետություններ արդեն դիմել են նման թույլտվության համար:
Եվրահանձնաժողովը նաեւ մտադիր է 8 մլրդ եվրո ներգրավել կորոնավիրուսի հետեւանքով տուժած փոքր եւ միջին բիզնեսի աջակցության եւ արտոնյալ պայմաններով վարկավորման համար:

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 2250 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am