Կորոնավիրուսի լյուստրացիա. ո՞վ է փակել հայ—վրացական սահմանը

 

Հայ-վրացական սահմանը10 օրով փակվել է ։ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանն ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Այս մասին հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:
Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա:
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով>>, նշել է Ավինյանը։
Փաստորեն, այս պահին Հայաստանը ցամաքային բաց սահման չունի ոչ մի պետության հետ։ Տնտեսությունը անխուսափելիորեն վնասներ է կրելու: Վրաստանը մեր երկիրը արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն է: Զբոսաշրջային հոսքը Հայաստան է գալիս հիմնականում Վրաստանով, բացի այդ Վրաստանում մեծ հայկական բնակչություն կա, հայաբնակ Ջավախքը ակտիվ կապի մեջ է Հայաստանի հետ: Տրանսպորտային սահմանափակումը նրանց համար ևս բացասական հետևանք կունենա:
Ուշագրավ է, որ սահմանի փակման նախաձեռնությունը կարծես թե վրացական կողմից է եղել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆբ ուղիղ եթերում հայտարարել է, որ փակման որոշումը կայացվել է փոխադարձ Վրաստանի հետ համատեղ քննարկման արդյունքում: Քննարկում, անշուշտ, եղել է: Բայց վրացական ԶԼՄ-ները դեռ կեսօրից էին գրում Հայասանի սահմանի փակման մասին: Ըստ էության, հայկական կողմը, տեղեկանալով, որ վրացիները սահմանը փակելու են, առաջարկել է որոշումը ներկայացնել որպես համատեղ քննարկման արդյունք:
Իսկ ինչու է Վրաստանը նախաձեռնել Հայաստանի սահմանի փակումը, եթե Հայաստանում ընդամենը կորոնավիրուսով 13 վարկված կա, իսկ մահվան դեպք դեռ չի գրանցվել:
Ըստ ամենայնի` հարևան երկիրը Հայաստանի համաճարակային վիճակի մասին այլ տեղեկատվություն ունի և այն տարբերվում է մեզ ներկայացված պաշտոնական թվերից, հակառակ պարագայում Վրաստանը նման քայլի չէր գնա:
Ի դեպ, վարչապետ Փաշինյանը նաև անկեղծացավ, թե ինքն ու տիկինը մեկ օրով ինքնամեկուսացվել են Սևանում: Բանն այն է, որ Աննա Հակոբյանը Մարտի 8-ին հանդիպել և ողջագուրվել է Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ, որը, ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, վարկված է կորոնավիրուսով: Հայտնի է նաև, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մարտի 14-ի առավոտյան կորոնավիրուսի թեստ կհանձնեն:
Այսինքն` Հայաստանում ստեղծված վիճակը մասամբ նաև վարչապետի ընտանիքով է պայմանավորված:


Հայկ Դավթյան


Հ.Գ. Ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանն ասում էր, թե մեր երկրում կորոնավիրուս չկա` թու-թու-թու: Փաստորեն ` թու-թու-թու-ն չօգնեց, վիրուսն եկավ Հայաստան:

դիտվել է 4318 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am