Իշխանության հանցավոր անգործության հետեւանքները

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի հայտնաբերումից հետո հասարակության շրջանում կրկին ակտիվացել են խուճապային տրամադրությունները։ Որքան իշխանության բոլոր ներկայացուցիչները, առանձին-առանձին եւ միասին վերցրած, կոչ են անում խուճապի չմատնվել, այնքան քաղաքացիների մոտ խուճապն ավելանում է։ Բայց մեղադրել քաղաքացիներին այդ հարցում առնվազն ազնիվ չի լինի, քանի որ մարդկանց շրջանում միանգամայն արդարացիորեն ու օբյեկտիվորեն գերակշռում է այն տեսակետը, որ պետությունն անհրաժեշտ ու համարժեք քայլեր չի ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։

Մինչ աշխարհի երկրների մեծամասնությունը սահմանափակում էր ու սահմանափակում է ավիահաղորդակցությունը վարակակիր գոտիների երկրների հետ, Հայաստանում շարունակում էին ու դեռեւս շարունակում են հրճվանքով դիմավորել Իտալիայից ժամանող ինքնաթիռները։ Հասկանալի է, որ դրանցով Հայաստան են վերադառնում մեր քաղաքացիները, սակայն այդ ճգնաժամային չվերթերը պետք էր կազմակերպել ոչ թե այն բանից հետո, երբ Իտալիան դարձավ ամենավարակակիր երկրներից մեկը, այլ՝ առնվազն օրեր, շաբաթներ առաջ։ Դա չարվեց։ Չարդարացան նաեւ իռացիոնալ այն հույսերը, որ համաճարակը կշրջանցի Հայաստանը։

Երբ ամբողջ աշխարհում հայտարարվում էր, կոչ էր արվում սահմանափակել զանգվածային միջոցառումները, ՀՀ վարչապետը հայտարարեց «Այո» քարոզարշավի մեկնարկի մասին, ու ոչ թե՝ մյուս երկրների նման, արտակարգ ռեժիմ սահմանեց կառավարությունում, այլեւ՝ ինքն ու մի շարք նախարարներ մեկնեցին արձակուրդ՝ քարոզարշավ անելու համար:

Քաղաքացիները տեսնում են այս ամենը, մարդիկ հետեւում են համաշխարհային լրահոսին, տեսնում են, թե ինչպես են աշխարհի լուրջ պետությունները խիստ միջոցներ ձեռնարկում համաճարակի կանխարգելման համար, եւ դա համեմատում են սեփական երկրի իշխանության անլուրջ, անհամարժեք մոտեցումների հետ։ Նաեւ կամ առավելապես դա է խուճապի առաջացման հիմնական աղբյուրը։

Իշխանության նկատմամբ վստահությունը, որով այդքան սիրում են հպարտանալ գործող իշխանությունները, չի չափվում միայն ընտրությունների ժամանակ իշխանությանը տրված քվեների քանակով։ Իշխանության նկատմամբ վստահությունը համընդգրկուն, համալիր հասկացություն է, որն արտահայտվում է նաեւ այն իրողությամբ, թե որքանով են քաղաքացիները վստահ, որ ճգնաժամային պայմաններում իշխանությունը ձեռնարկում է անհրաժեշտ ու համարժեք միջոցներ։ Այդ իմաստով գործող իշխանության նկատմամբ վստահությունը վերջին շաբաթներին հավասարվել է զրոյի, ինչը, մեծ հավանականությամբ, ունենալու է նաեւ քաղաքական հետեւանքներ։ Ինչով էր պայմանավորված իշխանության նման անլրջությունն ու ոչ կոմպետենտությունը քաղաքացիների առողջությանն ու կյանքին վերաբերող այս հարցում, դժվար է միանշանակ ասել։

Հնարավոր է՝ պատճառն ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն չհետաձգելու՝ իշխանության ցանկությունն էր, բացառված չէ, որ իշխանությունն իսկապես առաջնորդվում էր ու է ոչ թե՝ համապատասխան մասնագիտական երաշխավորություններով, այլ՝ իռացիոնալ հույսով կամ հավատով, որ համաճարակը կշրջանցի Հայաստանը, գուցե կան այլ պատճառներ։ Բայց անկախ պատճառներից, ստեղծված իրավիճակի ամբողջական պատասխանատվությունը կրում է իշխանությունը, որքան էլ վերջինիս ներկայացուցիչները, հատկապես վերջին օրերին, ավելի ու ավելի շատ են խոսում քաղաքացիների անձնական պատասխանատվության մասին։

Մնում է հույս ունենալ, որ գոնե վերջին օրերի դեպքերը կսթափեցնեն իշխանությանը, եւ կձեռնարկվեն համարժեք քայլեր իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Մնում է հուսալ նաեւ, որ դա կլինի «լավ է ուշ, քան երբեք» պարագան, եւ ոչ թե՝ «ուշից ավելի ուշ» անդառնալիությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքումն տուն չի հասնում. «Ժողովուրդ» Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am