Մեզ կհաջողվի դուրս գալ Ռուսաստանի հետ երկխոսության լճացումից. Ճապոնիայի վարչապետ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Լիբերալ դեմոկրատական կուսակցության նիստի ժամանակ ասել է, որ գալիս է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման որոշման ճեղքման պահը: Այս մասին գրում է «ТАСС»-ը: «Բանակցությունների ժամանակ ես զգացի, որ մեզ կհաջողվի դուրս գալ Ռուսաստանի հետ երկխոսության լճացումից»,-ասել է Աբեն՝ նշելով, որ կշարունակի ակտիվ բանակցություններ վարել հարավային Կուրիլյան կղզիների խնդիրների հետ կապված: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս-ճապոնական՝ խաղաղ կարգավորման հարցով բանակցությունների հաջորդ փուը կկայանա հունիսին:
