Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Էջմիածնում կորոնավիրուսի դեպքի մասին. «Ինչ ասում եմ, հանկարծ այլ կոնտեքստով պետք չէ նայել: Պետք չէ որևէ քաղաքացու մեղադրել, ինչ-որ վերապահում ներկայացնել: Ուղղակի իրավիճակը ներկայացնելու համար եմ ասում:
ՀՀ քաղաքացին վերադարձել է Իտալիայից: Ընդգծեմ, երբեք որևէ երկրից քաղաքացուն վերադառնալու հնարավորությունից զրկելու ինստիտուտ չկա: Նա, վերադառնալով Իտալիայից, օդանավակայանում հաշվառում է անցել, ստուգել են ջերմությունը, ինչից հետո նա գնացել է Էջմիածին: Դրանից հետո ԱՆ ներկայացուցիչները մոնիթորինգ են իրականացրել, ինչի արդյունքում քաղաքացու մոտ ջերմության բարձրացում է հայտնաբերվել: Նա ոչ միայն պետությունից է թաքցրել ջերմություն ունենալու հանգամանքը: Նրա համար շատ կարևոր է եղել հարազատի նշանադրության արարողությունը:
Նա այս ընթացքում սիստեմա է ընդունել, կոպիտ ասած՝ սիստեմայի տակից դուրս գալով՝ վճռական որոշում է կայացրել մասնակցելու հարազատի նշանադրության արարողությանը: Այս ընթացքում շփվել է վարսավիրի հետ, ոսկերիչի հետ ու գնացել նշանադրության արարողության, որին բազմաթիվ մարդիկ են մասնակցել: Արդյունքում մենք ունենում ենք այսպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ նրա մորաքրոջ տղան և ամուսինն արդեն վարակված են: Իսկ նշանադրության մասնակիցները, վարսավիրը, ոսկերիչը՝ մեկուսացված»:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը