Նիկոլից կիզված Արամ Սարգսյանն ու Սասուն Միքայելյանը

Սահմանադրական իրավունքի մեծ մասնագետներն այս օրեին մարզից մարզ են շրջում, համայնքից համայնք ու բացատրում ազգաբնակչության, թե ինչու է իրենց՝ իշխանականների կամ իշխանահպատակների համար այդքան կարեւոր Այո-ի հաղթանակը: Օրինակ Սասուն Միքայելյանի կարծիքով Այո-ն թավշյա հեղափոխությունն է, ժողովրդի հաղթանակը, եթե կուզեք՝ մեր պատմությունը, մեր հոգեբանությունը , մեր սուրբ մայրերը, մեր պետությունն ու պետականությունն է,եւ որ այս ամեն ինչը նախորդ իշխանությունները մեր «ԱՅՈ»-ն «ոչ»-ով մեր ձեռից վերցրել ու ձևավորել է իր ցանկությամբ:
Նախկին իշխանությունները չեն սիրել մեր ժողովրդին, մեզ, բոլորիս. «Ժողովրդին սիրող ղեկավարը երբեք ժողովրդին չի տանի ուրիշ ճանապարհով, որովհետև մենք հաղթանակ ենք տարել, մենք մեր հաղթանակի արժեքի գինը չհասկացանք… Այսօր մենք պետք է ասենք «ոչ» էդ տականքներին, էդ «ոչ»-ը ձեր «այո»-ն է։ Այն «ոչ»-ը, որ տարիներ շարունակ խլել է մեր ազատությունն ու անկախությունը, մենք մեր «այո»-ով պետք է վերափոխենք, ձևավորենք, որ հետագայում մեր երեխաները ապագա ունենան։ Մենք եկել ենք դիմենք, խնդրենք ձեզ, ասենք, որ մեր երկրում բան է փոխվել, ինչը 20 տարի է չէր փոխվում, դա փոխել է «Իմ քայլը» դաշինքը: Փոխվել է պարոն վարչապետի գլխավորությամբ, էդ բոլորը տեսանելի ու հասկանալի է, մենք չենք եկել, որ հեծանիվ ստեղծենք»,-ասում է Միայելյանը: Փաստորեն ըստ Միքայելյանի՝ նախկինները զազրելի արարածներ են, սատատաներ, իսկ իրենք անմեղ հրեշտակներ: Ամենաանմեղն էլ հաստատ ինքն է, ով 2007-ի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջարկեց ՀՀԿ համագումարում, հենց ինքն է, ով մինչեւ վերջերս Սերժ Սարգսյանին համարում էր իր զինակից ընկերը եւ մարտյան իրադարձություններից հետո էլ շարունակում էր կապը պահել Սերժ Սարգսյանի հետ: Մյուս սահմանադրագետը Վազգեն Սարգսյանի եղբայրը լինելու բացառիկ առաքելությամբ Արամ Սարգսյանն է: Մարդ, հեղափոխությունից հետո շուրջօրյա ռեժիմով քծնում է Նիկոլ Փաշինյանին, բայց անօգուտ, նրանք ոչ ոք ոչ տեսնում, ոչ գնահատում է, պետք եղած ժամանակ միայն օգտագործում են :
Արամ Զավնիչի սկզբունքայնությունն այնքան է խաթարվել, որ այսօր խոսում է 1996–ի ընտրակեղծիքներից, երբ ընտրակեղծիքների մեջ մեծ դերակատարում ուներ իր եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը։

Անի Սահակյան

դիտվել է 4230 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am