Վայոց Ձորում հուսալքված վիճակ է․ ոչ մեկը չի հավատում Նիկոլ Փաշինյանի խոսքին․ Տիգրան Եղոյան

 

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս երեք նոր դեպք,որոնցից երկուսը ՀՀ քաղաքացի են, մեկը՝ Իտալիայի։

Արդեն այսօր մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ վարակվածներից մեկը Էջմիածնի բնակիչ է և այսօր շտապօգնության մի քանի մեքենաներ էին ուղարկվել Էջմիածին, որպեսզի վարակված քաղաքացու հետ շփված մարդկանց մեկուսացնեն։
hayeli.am-ին անմիջապես դիմեց Եղեգնաձորից նախկին ֆերմեր Տիգրան Եղոյանը, ով վերջին տարիներին իր ընտանիքի հետ ապրում է Էջմիածնում։ Ֆերմերի խոսքով՝ քաղաքում խուճապ է, երեխաներին դպրոցներից անմիջապես տուն են ուղարկել․
- Էջմիածինը սարսափելի խուճապահար վիճակում է։Շտապօգնության մեքենաները շրջում են քաղաքում, նույնիսկ դպրոցներում չեղարկվել են դասերը, և երեխաները վախեցած եկել են տուն։ Սթրեսի մթնոլորտում են բոլորը, այդ թվում ընտանիքս։ Այս պահին ես աշխատանքի բերումով Եղեգնաձորում եմ և լուրերով իմացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հայտարարում է՝ ամեն ինչ կարգին է, խուճապի մատնվելու կարիք չկա։Այդ մարդը կորցրել է իրեն, նա քարոզարշավով է տարված։ Այս պահին Էջմիածնում հուսալքված վիճակ է։
Հատկանշական է, որ հենց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Վայոց Ձորում է և մենք հետաքրքրվեցինք ֆերմերից, թե ինչ տրամադրություն է տիրում մարզում․
- Խորհրդային տարիներից ժառանգել ենք մի կեղտոտ երևույթ, որը վերջին երեսուն տարում նորից շարունակվում է։ Ուրեմն՝ մինչև վարչապետի Վայոց Ձոր գալը ես տեսա, որ տարբեր օբյեկտների մոտ սկսել են ճանապարհները մաքրել,ծաղիկներ տնկում ու նմանատիպ միմոսություններ անում, որպեսզի ցույց տան, որ իրականում մարզում ամեն ինչ կարգին է։ Պնդում եմ՝ մարդկանց նորից հավաքագրում են ու բերում քարոզարշավին։Ես շատ եմ ափսոսում, որ որևիցե բան չի փոխվել։ Դիմում եմ բոլորին՝ մի՛ հավատացեք Նիկոլ Փաշինյանի խոսքին, եթե հանկարծ «Այո»-ն հաղթի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանն ընդունակ է ամեն ինչի։
Ֆերմերն անդրադարձավ նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ելույթին,ով երեկ հայտարարել էր, որ այս ամենը սկսվել է նախկին իշխանություններից․
-Խոսում ա մի մարդ, ում եղբայրը դրել է նախկինների պարարտացումը, ինքն ու իր եղբայրն են եղել այս ժողովրդի թշվառության հիմնադիրները՝ Սահմանադրությունը կեղծելով ու կեղեքելով։
Ֆերմերի պնդմամբ՝ Վայոց Ձորում հուսալքված վիճակ է և ոչ մեկը չի հավատում Նիկոլ Փաշինյանի ու մյուս իշխանավորների հայտարարություններին։

դիտվել է 5958 անգամ
Լրահոս
Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am