Ինչու չմեկնեց Բաքու
Օրերս ադրբեջանական haqqin.az կայքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, թե ՌԴ նախագահի ինքնաթիռը պատրաստել են շտապ Բաքու մեկնելու համար: Նույն կայքն այսօր տեղեկություն է տարածեl, հղում անելով ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական հանձնաժողովին, որ Պուտինի այցը չի կայանա: Այցը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվում է,- հաղորդել են հանձնաժողովից:
