Փաշինյանի «խուժանի» դեմքը

Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ Հայաստանում գործում է ահաբեկչական խմբավորում՝ «Հեղափոխության պահապաններ» անվանումով, որոնք տասը-տասնհինգ հոգով շրջապատում են Փաշինյանին քննադատած կամ վիրավորած մարդկանց ու ստիպում ներողություն խնդրել։

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը ձևավորում է խունվեյբինների բանդաներ։ «Հեղափոխության պահապաններ» անվանող երիտասարդները նախօրեին տեսանյութ են տարածել, որում երեւում է, թե ինչպես են օրեր առաջ մետրոյում «Այո»-ի բուկլետը պատռող և վարչապետի վրա նետող աղջկա հետ հեռախոսազանգով խոսող տղամարդուն ստիպում ներողություն խնդրել վարչապետի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։ Ավելի վաղ, Հայկ Ստեփանյան անունով «Հեղափոխության պահապան» օգտատերն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «էն տավարի ձանյագրությունը, որտեղ "машок֊ի" հետ խոսելիս Վարչապետին հայհոյանք է ասում, հերիք ա գցեք Ժողովուրդ ջան, խոստանում եմ՝ ՎԱՂԸ ԻՆՔԸ ԿԱՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼՈՒ, ԿԱՄ ՊԱՏԺՎԵԼՈՒ Է։հավանաբար առաջին տարբերակը... Էդ ամենը կլինի մեր մոտ եթերում… խոստանում եմ հենց իմ առաջ է անելու։ Դուք հավատում եք չէ՞ Հեղափոխության Պահապաններին»։

Այս խմբում են նաեւ այն տղաները, որոնք ամիսներ առաջ մի հրապարակման պատճառով ձվերով հարձակում էին գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա, թե բա «ո՞նց եք համարձակվում մեր վարչապետի դեմ բան գրեք», նրանք անհարգալից ու վիրավորական հայտարարություններ էին հնչեցրել ակումբի ղեկավարի եւ խմբագրության հասցեին ու այնքան լկտի ու ցինիկ գտնվեցին, որ ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանին դատի են տվել վիրավորանքի եւ զրպարտանքի համար։ Մարդիկ են, որոնք օրը ցերեկով հարձակվել էին թոռան հետ Օպերայում զբողսնող Հրանտ Մարգարյանի վրա, ովքեր սպառնում էին կոտրել Բակո Սահակյանի գլուխը։

Չինաստանի հեղափոխությունից հետո էլ ճիշտ այսպիսի խմբեր էին ձեւավորվել, ովքեր բառի բուն իմաստով «սամասուդ» էին անում բոլոր նրանց, ովքեր կհանդգնեին հեղափոխականներին ասել՝ աչքիդ վերեւը հոնք կա։ Այդ խմբերը մոլեգնում էին ողջ երկրում, մինչեւ անգամ նրանց «զոհը» դարձավ հեղափոխությունից հետո իշխանության եկած Դեն Սյաոպինի որդին, ում դուրս էին նետել բարձրահարկ շենքի պատշգամբից, եւ երիտասարդ տղան անդամալույծ դարձավ։

Սա է արդյոք այսօրվա իշխանությունների ուզածը։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հերքի, որ ինքը որեւէ կապ չունի այս բանդիտական խմբերի հետ, միեւնույն է դրան հավատացող չկա։ Ծայրահեղ դեպքում՝ եթե այդպես է, ապա վարչապետը կարող է եւ պարտավոր է րոպեների ընթացքում չեզոքացնել այդ խմբին՝ հասարակությանը հասցվելիք հետագա վտանգները կանխելու նպատակով։

Պարզապես մի պահ պետք է պատկերացնել, թե ինչ կարող է լինել իշխանափոխությունից հետո, նույն վրեժխնդրությամբ էլ առաջնորդվելու են հաջորդ իշխանությունների հովանու ներքո գտնվող խմբերը։ Իսկ որ այսօրվա «հեղափոխության պահապանները» Նիկոլ Փաշինյանի կողմից ձեւավորված խունվեյբինների բանդաներ են, դրա մասին է վկայում նաեւ վարչապետի հանցավոր անգործությունը նրանց նախկին արարքների նկատմամբ։ Եթե Փաշինյանը մոռացել է, ապա մենք կարող ենք հիշեցնել, որ նախկին խմբագիր Փաշինյանը ոչ «Հայելիի» դեպքը դատապարտեց, ոչ Հրանտ Մարգարյանի, ոչ Բակո Սահակյանի եւ ոչ էլ մյուս այլանդակությունները։ Իսկ այս մեթոդներով հեղափոխություն պահպանելը ճիշտ հակառակ էֆեկտն է ունենալու։

Անի Սահակյան

դիտվել է 5216 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am