Դատարանում ամեն ինչ շատ ակնհայտ երեւում է. Խաչատուր Սուքիասյան
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր հայտարարեց, որ ոչինչ չի կարող ասել նոյեմբերի 25-ին եւ դրանից հետո «հանցավոր համագործակցության» մեջ մեղադրվելու կասկածանքով ԱԱԾ-ի կողմից կալանավորված անձանց մասին: Ըստ նրա՝ ամեն բան կպարզվի դատարանում: «Եթե մեխանիկական է այդ ամեն ինչը արվել, դատարանում ամեն ինչ շատ ակնհայտ երեւում է: Երբ նման խնդիրներ առաջացան, ընդդիմության նկատմամբ ճնշումներ իրականացվեցին, այդ ամեն ինչը դատարանում շատ պարզ երեւում է: Հիշում եք, մեր դեպքերով նույնպես»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը:
