Սվերդլովսկի մարզում հրդեհ է բռնկվել. կա 9 զոհ
Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սուխոյ Լոգ քաղաքում մասնավոր տուն է հրդեհվել, որտեղ հայտնաբերվել է 9 մարդու դի : Զոհվածների թվում 2008-2013 թվականներին ծնված 5 երեխա կա: Քննչական գերատեսչության նախնական տեղեկության համաձայն` հրդեհը բռնկվել է բաղնիքում կրակի հետ անզգույշ վարվելու պատճառով: Գործով քննություն է սկսվել:
