Նիկոլի «լապշաները» մեր ականջներին

Նկոլ Փաշինյանը երկրի ղեկավարի համար հատկացված ուղղաթիռով մեկնել է Սյունիք՝ իրականացնելու Այո-ի քարոզարշավ, այն դեպքում, երբ նա պաշտոնապես գտնվում է արձակուրդում:

«Ովքեր չեն նկատել, ասեմ` Մեղրիից այստեղ եմ եկել պետական մեքենայով։ Ինչո՞ւ եմ եկել պետական մեքենայով, որովհետև չեմ կարող չգալ։ Որովհետև «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն` վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից։ Եթե վերաձևակերպելու լինենք Օստապ Բենդերի խոսքերը, ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց: Եվ եթե պետք է ինչ-որ տեղ գնալ ուղղաթիռով, այս նույն մեքենան էլ ճոխ մեքենա է: Պետական պահպանության ենթակա անդամներին տրամադրվում են փոխադրամիջոցներ, որոնք պետք է համապատասխանեն անվտանգության ինչ-որ չափանիշների: Որ գրում են՝ ուղղաթիռով գնաց, այդ ուղղաթիռը պետական սեփականություն է, իմիջիայլոց, նաև ինքնաթիռը, մեքենան»,– հայտարարել է Փաշինյանը՝ անդրադառնալով խնդրին:

Փաշինյանի խոսքով` այդ ուղղաթիռը պարտադիր թռիչքային ժամեր ունի, աշխատանքային վիճակի լինելու իր արժեքը չկորցնելու համար պետք է թռչի:
«Ես ամիսներով չեմ օգտագործում, վերջին անգամ մի 4 ամիս առաջ եմ ուղղաթիռով գնացել: Ուղղաթիռի անձնակազմը պետք է դատարկ այդ ուղղաթիռը բարձրացնի, թռցնի, աշխատացնի, որպեսզի այդ ուղղաթիռը չփչանա: Այսինքն` նյութ եմ տալիս, կարող են ասել՝ առանց վարչապետի ուղղաթիռը թռցնում են պետբյուջեի հաշվին»,- նշել է նա։

Փաշինյանի այն պնդումը, թե ինքը պետական պահպանություն ունեցող պաշտոնյա է և օրենքով, անվտանգության նկատառումներից ելնելով, նա կարող է անգամ արձակուրդի ժամանակ օգտվել երկրի ղեկավարին տրված բոլոր արտոնություններից, սովորական «լապշա է», որ նա հաջողությամբ կախում է հասարակության ականջներից:
Վարչապետը, պետական պահպանության ներքո գտնվելով հանդերձ, կարող էր ծառայողական զրահապատ մեքենայով մեկնել Սյունիք և ոչ թե ուղղաթիռով, որի ծախսը մի քանի անգամ ավել է մեքենայի ծախսից: Իսկ վարչապետի հետ միասին Այո-ի քարոզարշավ իրականացնող մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ծառայողական մեքենաներով Սյունիք մեկնելու իրավունք ընդհանրապես չունեին: Նրանք պետք է իրենց ծառայողական մեքենաները՝ վարորոդներով հանդերձ, թողնեին Երևանում և Սյունիք մեկնեին Այո-ի շտաբի փոխադրամիջոցներով:

Իսկ ինչ է արել Նիկոլ Փաշինյանը. վերցրել է պետական ուղղաթիռը, յուրայինների հետ միասին թռել Ագարակ: Բայց չէ, որ Այո-ի քարոզչության համար դրամահավաք էր արվել, փող է հավաքվել, որը նախատեսված է հենց քարոզարշավի ժամանակ ծախսելու համար: Բացի այդ գումարներից՝ ոչ մի լումա այլ տեղից և այլ միջոցներից չպետք է ծախսվի: Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքում ոչ մի տեղ չի նշված, որ վարչապետի պետական պահպանության համար պետական ռեսուրսը կարող է ծառայեցվել իշխանության քարոզարշավի համար: Այն, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը, վարչական ռեսուրսի օգտագործում է, և թող չփորձեն դա կապել պետական պահպանության հետ:
Ուղղաթիռը նախատեսված է պետության ղեկավարների տեղափոխման համար՝ պետական անհրաժեշտության հրատապ դեպքերի ժամանակ: Եթե Նիկոլ Փաշինյանը արձակուրդի մեջ է, դա չի նշանակում, թե ուղղաթիռը ևս արձակուրդում է գտնվում: Արձակուրդի մեջ գտնվող պետության ղեկավարին փոխարինող անձ կա, որը պետական կարիքների համար իրավունք ունի օգտագործել այդ ուղղաթիռը: Իսկ արձակուրդում գտնվող վարչապետը պետք է բավարարվեր ծառայողական մեքենայով, որովհետև ուղղաթիռը, ի տարբերություն մեքենայի, անձնական ծառայողական փոխադրամիջոց չի համարվում:
Այնպես որ՝ Օստապ Բենդերի ցիտումը պետք է ճիշտ հակառակը կարդալ՝ ուղղաթիռը ճոխություն է, ոչ թե փոխադրամիջոց, ավելին՝ այն վարչական ռեսուրսի չարաշահում է:
Ինչ վերաբերում է ուղղաթիռի՝ պարտադիր թռիչքներ անելու անհրաժեշտությանը. պետությունը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ: Եթե ուղղաթիռը իսկապես պարտադրված է թռչել, թեև որևէ մասնագետ մինչ այժմ նման փորձագիտական կարծիք պաշտոնապես չի ներկայացրել, կարող է մեկ-մեկ հեռավոր մարզերից հիվանդների տեղափոխել Երևան:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1836 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am