Փաշինյանն էլ երաշխավորված չէ եվրոպական դավաճանությունից

Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով Բրյուսելում էր: Նա հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի հետ քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ Շառլ Միշելը ողջունել է համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման ուղղությամբ: «Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը և հավելել, որ Եվրոպական միությունը շարունակելու է ակտիվորեն համագործակցել և աջակցել մեր երկրին` ժողովրդավարական, այդ թվում` դատաիրավական ոլորտում բարեփոխումները կյանքի կոչելու համար», ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: Փաշինյանն ընդգծել է, թե Հայաստանը հետևողականորեն առաջ է շարժվելու ժողովրդավարության զարգացման ու այն ամրապնդելու ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանությունը և օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու նպատակով:

Այնուհետև Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Կրկին ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Տուսկն ասել է. «Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»: Դոնալդ Տուսկն ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում տեղի հանրության և քաղաքական գործիչների շրջանում ՀՀ նոր իշխանությունների և անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարևորագույն կապիտալ է: Փաշինյանն ու Տուսկը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները` կարևորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների և ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջև սերտ ու ակտիվ համագործակցությունը: Հաղորդագրությունում ասվում է, որ Փաշինյանն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ «առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին»:

Փաշինյանը Բրյուսելու հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ, որի հետ քննարկել են՝ «Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հետագա աջակցությանը վերաբերող հարցեր»: Ժոզեֆ Բորելը հաստատել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ «աջակցելու բարեփոխումների իրականացմանը, «ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական և այլ ոլորտներում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և ՀՀ կառավարության հաստատակամ ու հետևողական քայլերն այդ ուղղությամբ»: Որպես ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր բաղադրիչ Փաշինյանն ու Ժոզեֆ Բորելն անհրաժեշտ են համարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի` ԵՄ պետությունների կողմից հնարավորինս արագ վավերացումն ու դրա լիարժեք կիրարկումը:

Փաշինյանի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրություններից պարզ է դառնում, որ նրա նպատակը Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունների, կոնկրետ՝ հանրաքվեի իրականացման հարցում եվրոպական աջակցություն ստանալն է:
Փաշինյանը դեռ, վստահաբար, շարունակում է խոսել «թավշյա հեղափոխության» մասին ու ներկայացնում, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները չի հաջողվում իրականացնել, քանի որ թույլ չի տալիս սա, կամ նա:

Հերթն՝ այժմ Սահմանադրական դատարանինն է:

Բացի այդ, օրեր առաջ Բրյուսելում էր Սերժ Սարգսյանը, և Փաշինյանը չէր կարող թույլ տալ, որպեսզի նրա հանդիպումներից հետո հասարակության շրջանում հարցականներ մնային օդում կախված: Ահա, նա շտապեց Բրյուսել, որպեսզի ապացուցի, որ եվրոպացիները հաշվի են նստում իր կարծիքի հետ, ոչ թե Սերժ Սարգսյանի և նրա պատվիրակության մասնակիցների դիրքորոշման հետ, որոնք Հայաստանում կատարվող գործընթացների շուրջ լույս են սփռել եվրոպացիների հետ շփումներում:

Ինչևէ, նույնիսկ Փաշինյանի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրություններից պարզ է դառնում, որ նրանք հանդես են եկել ստանդարտ մտքերով՝ ընդհանուր առմամբ՝ «Հայաստանում իրականացվող բարեփոխումներին» աջակցելու առումով: Բայց ոչ ավելին:

Հայաստանի անկախության հաստատման տարիներից ի վեր եվրոպացի գործընկերները միշտ են հանդես գալիս ստանդարտ ձևակերպումներ: Սակայն հարկ եղած պահին՝ նրանք կարող են նաև իրականությանն այլ կտրվածքով նայել: Նման «ելքից» երաշխավորված չէ նաև Փաշինյանի իշխանությունը. եվրոպական դավաճանություն կարող է լինել ցանկացած անհարմար պահի: 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1955 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am