Դա բոլորովին էլ նորություն չէ. Հերմինե Նաղդալյանն իր ելույթի մասին
«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտահոգություն չունի՞, որ իր վերջին սկանդալային հայտարարության հիման վրա ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում ադրբեջանցիները կփորձեն զեկույցներով ու հայտարարություններով հանդես գալ Հայաստանի դեմ, նշել է. «Իմ ելույթի մեջ որեւէ այլ նոր բան չկար բացի նրանից, ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբուքներին: Եվ ԵԽԽՎ-ում, եւ միջազգային կազմարպություններում, որտեղ քննարկվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, ԼՂՀ խնդիրը, Ադրբեջանի կողմից որպես գլխավոր միտք, հնչում է այն, որ կան 20 տոկոս օկուպացված տարածքներ, 1 միլիոն փախստական: Եթե դուք սպասելիքներ ունեք այն մասին, որ դա հնչելու է, ապա դա բոլորովին էլ նորություն չէ»։
