ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր քառօրյա այցով ուղևորվել է եվրոպական երկրներ, որի ընթացքում հանդիպելու է մի քանի երկրի ներկայացուցիչների հետ ու մասնակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի գագաթաժողովին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Հակակոռուպցիոն ֆորումի կազմակերպիչն է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Դրան մասնակցում են մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Աֆղանստանի, Կոլումբիայի և Նիգերիայի նախագահները:
«Չափազանց երկար է տաբու գոյություն ունեցել այդ խնդրի քննարկման համար: Գագաթաժողովը կփոխի իրավիճակը: Միասին մենք կարող ենք կոռուպցիայի դեմ պայքարը դուրս բերել միջազգային օրակարգ, որտեղ այն պետք է լինի»,- ասել է Քեմերոնը:
Քերիի առաջին կանգառը դառնալու է Փարիզը, որտեղ նա այսօր հանդիպելու է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, ներառյալ՝ Սիրիայում խաղաղ խաղաղ գործընթացը և Ուկրաինայում լարված վիճակը:
Վաղը Քերին կհանդիպի Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, ինչից հետո կուղևորվի Լոնդոն, որտեղ հանդիպելու է նաև Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի հետ:
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը