Արցախում թեժ է, խաղաքարտերը կխառնվեն

Փետրվարի 26-ից Արցախում մեկնարկել է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Մինչեւ քարոզարշավի մեկնարկն էլ կանխատեսվում էր, որ ակտիվ քարոզարշավ է լինելու՝ հաշվի առնելով թեկնածուների առատությունը եւ թեժ մրցակցությունը, բայց այսօր այն գրեթե պիկին է հասնում:

Արցախում քաղաքական եռուզեռ է, թեկնածուները պայքարի մեջ են տարբեր առումներով՝ նկարդային, դիրքային, ստրատեգիական եւ այլն: Այնուամենայնիվ 14 թեկնածուներից 3-ն են ֆավորիտ, որոնց միջեւ էլ կընթանա մրցակցությունը՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Արայիկ Հարությունյանը մինչեւ վերջին շաբաթներն անվիճելի առաջատարն էր: Նա իր ահռելի ֆինանսական ռեսուրսներով, նախկին կապերով կարողանում է ներկայանալի քարոզարշավ իրականացնել, սակայն այն, ըստ էության, շարունակում է նախկին ստանդարտ ոճում, երբ խոստումներից անդին չի անցնում: Վերջին օրերին էլ նյարդային լարվածություն է նկատվում Հարությունյանի հարցազրույցներում, չի բացառվում, որ փաստն այդ պայմանավորված է մրցակիցների վարկանիշով:

Վիտալի Բալասանյանն, օրինակ գրագետ, խիստ կառուցողական քարոզարշավ է վարում: Նրա դուխի եւ ՀՀ իշխանությունների հետ փոխհարաբերությունների մասին թերեւս տեղյակ են շատերը, սակայն իր պայքարը, որքան էլ զարմանալի է նա չտարավ ինչ որ մեկի, ինչ որ մարդկանց դեմ, այլ հանուն Արցախի ու արցախցում բարեկեցության: Բալասանյանն ավելի շատ պետականամետ քարոզչություն է իրականացնում՝ հարկ եղած դեպքում կլորացնելով սուր անկյունները: Կոնտակտի մեջ չի մտնում ՀՀ իշխանությունների հետ, նույնիսկ եթե նրան դա դրդում են:

Մյուս երեւացող ֆիգուրը Մասիս Մայիլյանն է, ով ունի Սամվել Բաբայանի աջակցությունը: Մասիս Մայիլյանը փորձում է «խաղն» իր ձեռքը վերցնել, դառնալ Փաշինյանի սրտի թեկնածուն, սակայն մինչ այս պահը նրա հովանավորչությունն իր վրա է վերցրել Հայաստանի թիվ մեկ սորոսական, ՌԴ ոխերիմ հակառակորդ ԱԱԾ պետ Արմեն Գրիգորյանը: Փաստն այդ թվում է՝ բավական է մերժելու նրան, բայց բավականին կազմակերպված աջակցություն է ցուցաբերվում նրան: Ամբողջ ինտրիգն այն է, որ Արայիկ Հարությունյանը ցանկանում է մեկ փուլով վերջացնել ընտրությունները, քանի նա ունի կայուն ընտրազանգված, որն անկախ ամեն ինչից իրեն ձայն է տալու: Մյուս կողմից՝ ամեն ինչ անում են երկրորդ փուլ տեղի ունենալու համար:

Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ երկրորդ փուլ կարող է անցնել միայն երկու թեկնածու եւ այս դեպքում էլ հենց կարեւոր է, թե ում իրենց ձայնը կտան երկրորդ փուլ չանցած մյուս թեկնածուները: Այդ ժամանակ հնարավոր է շատ խաղաքարտեր խառնվեն, եւ հիմնովին փոխվի պրոցեսների ընթացքը:

Անի Սահակյան

դիտվել է 1621 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am