Գլխավոր դատախազության դռները բաց են գործ տվողների առաջ. լինելու է հարձակում մարդկանց վրա

 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրավիրած կոլեգիայի նիստի ժամանակ հանդես է եկել ուշագրավ ելույթով:
Նա պահանջել է` դատախազական ներգործության միջոցների գերակտիվ գործադրմամբ նպաստել կոռուպցիոն քրեական գործերով քննությունների հնարավորինս արագ հանգուցալուծմանը և բավարար ապացուցողական բազայի ձևավորմամբ մեղադրական եզրակացություններով գործերը դատարան ուղարկելուն: Ընդ որում, շեշտը դրվել է կոռուպցիոն գործերով որպես մեղադրյալ անցնող անձանց կողմից թաքցվող գույքի բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումների ձեռնարկման վրա: Այս մասին նշվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Արթուր Դավթյանը քննիչներից պահանջել է օպերատիվ-հետախուզական աշխատանքներ տանել, որպեսզի այլ անձանց անունով գրանցված գույքը բացահայտվի, պատժվեն այդ գույքերի փաստացի տերերը, որպեսզի հնարավոր լինի դրանց հետ կապված կոռուպցիոն մեղադրանքներ կազմել` ապօրինի հարստացման դեպքեր բացահայտել: Ըստ գլխավոր դատախազի` հենց նշված չափանիշով էլ որոշվելու է դատախազության աշխատանքի արդյունավետությունը: Այսինքն` գլխավոր դատախազը շատ բաց տեքստով հայտարարում է, որ դատախազության դռները բաց են բոլոր գործ տվողների առաջ` եկեք և մեղադրեք, որ այս կամ այն գույքի փաստացի տերը ոչ թե նա է, ում անունով գույքը գրանցված է, այլ նա, ում անունը սեփականության վկայականում նշված չէ: Եթե անգամ կան նման դեպքեր, ապա դրանք իրականացվել են փոխադարձ համաձայնությամբ, և դժվար է պատկերացնել, թե ինչպես է նման գործարքը բացահայտվելու, քանի դեռ փաստացի սեփականատերը կամ փաստաթղթային սեփականատերը չեն հայտարարել այդ մասին:
Բայց սա էլ մի կողմ` փաստորեն դատախազությունը շեղվում է իր բուն առաքելությունից: Նրա կարևորագույն գործը դառնում է այլ անձանց անունով գույքի փաստացի տիրոջ բացահայտումը: Իսկ, օրինակ, ծանր հանցագործությունները, օրինակ` սպանությունները, որոնց թիվն աճել է 34.3 տոկոսով, առաջնային կարևորություն չունեն: 2019թ. հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է 8.8 %-ով:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` շարունակվում են լուրջ արդյունքներ արձանագրվել հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում: Ընդհանուր առմամբ 4.7 տոկոսով ավելացել են կոռուպցիոն դեպքերով քրեական վարույթների հարուցումները, 26,6%-ով՝ իրավասու մարմինների վարույթում քննվող կոռուպցիոն քրեական գործերի քանակը: Սակայն այս ոլորտում հիմնական դրական որակական տեղաշարժն արձանագրվել է քրեական հետապնդման ոլորտում: Մասնավորապես 2018թ. համեմատ` մոտ 59%-ով ավելացել են դատարան ուղարկված կոռուպցիոն գործերը, 68%-ով՝ դատի տրված անձանց թիվը: Միայն վարույթն ավարտված նյութերով, քրեական գործերով և դատարանում քննված և ավարտված գործերով կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասը շուրջ 12 անգամ գերազանցում է 2018թ. արդյունքը, իսկ այդ գործերով վերականգնված վնասը, նախորդող տարվա համեմատ, ավելի է 2.5 անգամ (առավել մանրամասն կհրապարակվի առաջիկայում):
Ինչպես տեսնում ենք, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետության օգտին արված վնասի վերականգնման կոնկրետ ցուցանիշներ չկան, փոխարենը կա սպանությունների աճ:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1944 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am