Վերջապես հայկական «կինոն» էլ իր սուպերմենը կունենա, իր «Կապիտան Արմենիան»

Այ, շատերը կոռումպացված քմծիծաղում էին կամ հակահեղափոխականորեն ժպտում, որ հանրաքվեի քարոզչական թոհուբոհ հարուցած Նիկոլ Փաշինյանն այն օրն ինքնասպանության փորձ է կանխել: Տպավորիչ է. մի մարդու, որ ըստ լեգենդի, պատրաստվում էր Հաղթանակի կամրջից նետվելով` կյանքին վերջ դնել, վարչապետը համոզել է նման բան չանել:

Քննադատներն, իհարկե, նման մի բանի էին սպասում: Շատերն անգամ հիշեցին ու հիշեցրեցին, որ ոչ բարով՝ հարևան պետության նախագահն էլ է մի 5 տարի առաջ նման մի բան արել Ստամբուլում: Դիտողություններ եղան, որ նույնիսկ հնդկական էժանագին սերիալների սցենարիստներն են նախանձից կրծոտել եղունգներն՝ իմանալով այդ մասին:

Իսկ ինձ ուրախացրել է այդ ամենը: Նախ, իհարկե, ուրախալի է այն, որ ինքնասպանության դեպքերի թիվը մեկով չի ավելացել, և մարդու կյանք է փրկվել: Նույնիսկ, եթե հավատանք թունդ քննադատներին, որ դա վատ բեմադրություն է, միևնույն է, կարևորը, որ «հեփփի էնդ»-ով:

Ուրախալի է և այն, որ հայկական «կինոն» էլ վերջապես իր սուպերմենը կունենա: Նախատիպն արդեն կա, մշակված կերպարներ էլ հոլիվուդյան ֆաբրիկան տրցակներով է թողարկել` Մարդ-Սարդ, Սուպերմեն, Չղջկամարդ (Բեթմեն), Կապիտան Ամերիկա, Հալկը վերջապես, դեռ մնացածին էլ չհաշված, ասենք՝ Երկաթե մարդը, Հրաշք կինը կամ Կին կատուն:

Իսկ մի՞թե վատ է: Պատկերացրեք, օրինակ, թե ամենահաս վարչապետ Փաշինյանը որքան լավ կնայվի նույն Սուպերմենի կերպարում ու հանդերձով կամ, ասենք, Չղջկամարդու փոխադրամիջոցով՝ Բեթմոբիլով: Գեղագիտական առումով, իհարկե, ամենից նայվողը Մարդ-Սարդի հանդերձն է՝ հատուկ էֆեկտները չհաշված: Բայց կերպարի պաշտոնը նկատի ունենալով, երևի ամենից համապատասխանը Կապիտան Ամերիկայի տարբերակն է՝ թեթևակի տեղայնացրած, ասենք՝ Կապիտան Արմենիա կամ Մայոր Հայաստան: Երևի վերջինը, որովհետև մԱՅՈրը ներառում է «ա», «յ» և «ո» տառային հաջորդականությունը:

Իսկ ինչո՞ւ ավելի հեռուն չնայել ու միանգամից չասել՝ Մարդ-այո:

Եվ հետո, լավ օրինակը պետք է խրախուսել, տարածել ու բազմացնել: Դրա համար նույնիսկ համապատասխան խումբ կա արդեն ձևավորված: Այո, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նկատի ունեմ: Ի վերջո, ինչի՞ համար են նրանք պետական միջոցներից ահռելի աշխատավարձ ու պարգևավճար ստանում: Նրանց համար էլ գործ կճարվի: Ճիշտ է, նրանց համար պետք կլինի ճարել այնպիսի գործ, որ չստվերեն գլխավոր Սուպերմենին: Ասենք, «Չիպն ու Դեյլն շտապում են օգնության» մուլտիկի հերոսների տարբերակով: Շատ էլ լավ կնայվեն:

Չէ, ինչ ուզում եք, ասեք, սա մի այլ կարգի երջանկություն է և հպարտության առիթ: Մեկ էլ ե՞րբ է եղել կամ լինելու, որ կառավարության ղեկավարը միաժամանակ նաև երկրի գլխավոր քննիչ, դատախազ ու դատավորը լինելուց բացի, լինի նաև գլխավոր համաճարակաբանը, «թու-թու-թու»-ով վիրուսների հախից գա, լինի գլխավոր համադամասերն ու իրավագետը, «Քյալլա» կտրելու վարպետն ու գլխավոր հանգաթուխը, ամենաերկարաշունչ ասուլիսախոսն ու քարոզիչը, գլխավոր բլոգերն ու ֆեյսբուքագիրը...

Չէ՜ շատ ծանր է վարչապետի գործը, շա՛տ: Բոլոր հոգսերն իր վրա են: Անգամ մետրոներում քարոզչական բուկլետներ բաժանելը:

Իսկապես էլ սուպերմեն է պետք լինել՝ այդ ամենը հասցնելու համար: Այ, երբ բոլոր այդ գործերն անի, անկասկած, պաշտոնավարման 4-րդ կամ 5-րդ տարում երկրի տնտեսության ու մյուս գործերին էլ միգուցե կհասնի: Կվերցնի կախարդական փայտիկն ու... միայն թողեք, թող աշխատի:

Արմեն Հակոբյան

դիտվել է 2486 անգամ
Լրահոս
Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է Ռամզան Կադիրովի որդուն Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում են շնորհել ՀՀ իշխանություններին չի հաջողվի օտարել Հայ Առաքելական եկեղեցին. արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյան ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին Միխայիլ Միշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ Միլիոնավոր դոլարների հարկեր. այլ կրոնական կառույցները ծաղկում են Փաշինյանի օրոք. «Երկիր» Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. 48-ամյա տղամարդ է ձերբակալվել Դատավորը հայ էր և հրաժարվեց քննել գործը. Նարեկ Կարապետյան Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի ու Սամվել Կարապետյանի հանդիպելու մասին Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը դատական նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված դռնից Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am