Հրդեհ հյուրանոցում
AP գործակալության հաղորդմամբ՝ Եգիպտոսի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում ծագած հրդեհի հետևանքով 74 մարդ է տուժել: Կրակը ծագել է 6-հարկանի շինությունում և տարածվել է հարակից կառույցների, այդ թվում՝ առևտրային տաղավարների ուղղությամբ: Ինչպես նշում է գործակալությունը, տուժածների կեսն օգնությունն ստացել է տեղում, մյուսները տեղափոխվել են հիվանդանոցներ:
