Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը տակով անելու Նիկոլ Փաշինյանի օպերացիան

Կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով՝ քաղաքացիներին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացնելու փաստը հասցրեց գրավել աշխարհի ուշադրությունը: Պարզվեց՝ Հայաստանն աշխարհի այն բացառիկ երկիրն է, որտեղ

վարակված լինելու կասկածով մարդկանց մեկուսացնում են 5-աստղանի հյուրանոցում։ Համեմատության համար նշենք, որ Չինաստանում և Պարսկաստանում որոշել են այրել այն հիվանդանոցմները, որտեղ հոսպիտալացվել են վարակակիր հիվանդները: Բարեբախտաբար Ծաղկաձորում մեկուսացված 32 քաղաքացիներից որևէ մեկի մոտ վիրուսի առկայությունը դեևս չի հաստատվել: Բայց, ամեն դեպքում, այս հյուրանոցը ավելի քան 7 մլրդ 526 մլն դրամ արժեք ունի և առաջիկայում դրվելու է աճուրդի: Ուզենք թե չուզենք՝ այս քայլից հետո կորոնավիրուսի անունը ինչ-որ իմաստով կապվելու է հյուրանոցի հետ, և մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ բիզնեսի տեսանկյունից այդ փաստը նպաստելու է, որ հյուրանոցի գինը նվազի: Ի վերջո, ով կուզենա 7 մլրդ դրամ փող տալ և գնել կորոնավիրուսի հետ կապ ունեցող, թեկուզ անուղղակի կապ ունեցող հյուրանոց:
Ընդ որում, «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը մեկնարկային 7 մլրդ 526մլն դրամ գնով չի կայացել` գնորդներ չլինելու պատճառով: Հյուրանոցը, հիշեցնենք, պետականացվել էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում: Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը նվիրատվություն էր կատարել պետությանը, որի դիմաց նրա նկատմամբ քրեական գործ չհարուցվեց, իսկ «Գոլդեն Փելես» հյուրանոցը դարձավ պետական սեփականություն: Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնողներ եղել էին, սակայն հայտ չէին ներկայացրել: Այդ պատճառով 2019 թվականի դեկտեմբերի 19-ին աճուրդը չի կայացել: Այն ժամանակ պաշտոնական մեկնաբանություն տրվեց, թե որոշ ներդրողներից արձագանքներ են ստացվել, թե հաշվարկը չի արդարացնում, այսինքն` գինը բարձր է, և չեն կարողանալու իրենց ներդրումը հետ բերել:
Հաջորդ աճուրդի ժամանակ արդեն, ըստ կարգի, մեկնարկային արժեքը պետք է 5 տոկոսով նվազի: Դեռ այն ժամանակ, երբ հյուրանոցը նոր էր պետականացվել, մենք անդրադարձել ենք այս խնդրին` կասկած հայտնելով, թե օտարման դեպքում արդյոք հնարավոր է 7,5 մլրդով վաճառել այդ հյուրանոցը: Եթե կար նման գնորդ, ապա մինչև պետականացումը կարելի էր գործարքը կնքել և գումարը ուղղակի փոխանցել պետական բյուջե: Գրել էինք նաև, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում դեռևս նման թանկարժեք գործարք չի կնքվել, և դեռ ժամանակը ցույց կտա` այդ պետականացումը վերջնարդյունքում պետությանը տվեց այն մեծ եկամուտը, որի մասին այսքան բարձր նոտայով խոսվում է ամիսներ շարունակ: Հիմա, եթե սրան ավելացնենք նաև կորոնավիրուսի սկանդալը, ապա պարզ է, որ մեկնարկային գնով աճուրդը չի կայանալու:
Մեզ նաև հայտնի է դարձել, որ պետական սեփականություն դառնալուց հետո հյուրանոցում բազմաթիվ ենթակառուցվածքներ սկսել են վատ աշխատել, կահ-կարասու սարքավորումների որոշ մասը անհետացել է:

Ամեն դեպքում, բարձր գնով հյուրանոցը չվաճառելու դեպքում, գինը փուլ առ փուլ պետք է իջեցվի, և ի վերջո այն կօտարվի էժան գնով, ինչպես դա արվում էր նախկինում, բազմաթիվ պետական գույքերի օտարման ժամանակ: Ժամանակին խոսվում էր նաև, որ հյուրանոցն ունի վարկային պարտավորություններ: Բացի այդ` պետականացումից հետո բյուջեից ամսական 6,5 մլն դրամ գումար է հատկացվում հյուրանոցի պահպանման համար:


Հայկ Դավթյան

դիտվել է 6127 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am