Փաշինյանի զոհերը. նրանք երեխաներ են

Գյումրիում 13–ամյա աղջկա բարբարոսաբար ծեծի դաժան պատմությունը ցնցել է հասարակությանը: Երիտասարդը ծեծելով սպանել է զուգընկերուհուն՝ մահամերձ աղջկա մորը, իսկ 13-ամյա դեռահասը մաքառում է կյանքի եւ մահվան արանքում, Աստված նրան շուտափույթ առողջություն տա, բայց ողբերգական հերթական պատմությունից իշխանությունները պետք է հետեւություն անեն: Աղջնակը գիշերօթիկի սան է եղել, իսկ ամիսներ առաջ իշխանության թեթեւ ձեռամբ գիշերօթիկները փակվեցին, գիշերօթիկների սաներին ուղարկեցին տներով: Կառավարության այս որոշման դեմ մեծ ընդվզում բարձրացավ, քանզի կանխատեսելի էր, թե ինչ էր լինելու հետո, այդ հաստատություններում գտնվող երեխաների մեծ մասը զրկված էին նորմալ ընտանիքներից, ինչի պատճառով էլ գիշերօթիկում էին:Նույնիսկ եղան ծնողներ, ովքեր
կոչ արեցին՝ չփակել, քանզի իրենք տուն չունեն, որտեղ տանեն երեխաներին: Սակայն իշխանությունն անդրդվելի մնաց:

Առաջին ողբերգությունը տեղի ունեցավ ամիսներ առաջ՝ Կոտայքի մարզում, երբ տատիկի հետ միասին չորս երեխաները խեղդվեցն շմոլ գազից, նրանք եւս գիշերօթիկում էին մնում մինչեւ իշխանության հայտնի որոշումը: Ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում էր , գազի վառարանն ՝ անսարք:
Սակայն այս դեպքը եւս չսթափեցրեց իշխանություններին, որոնք, ըստ էության, որոշումները կայացնում են ոչ թե գլխով, այլ չգիտես՝ ինչով: Մոտ մեկուկես տարին ցույց տվեց, որ նրանք թավաներ զարկելուց, ասֆալտին պառկելուց բացի մեկ էլ մի բան են լավ անում՝ գանձագողությունը: Եռապատկել են իրենց աշխատավարձերը: Այս որոշման առաջնային պատասխանատուն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսվա ընթացքում մոտ երեսուն հազար դոլարի պարգեւավճար է ստացել:

Ստացվում է, որ այսպիսի հակապետական որոշումներ կայացնող, երեխաներին բախտի քմհաճույքին թողած նախարարի համար պարգեւավճարների գումար կա, իսկ գիշերօթիկների կենսագործունեության համար չկա:
Ցավալին այն է, որ այս տխուր վիճակագրությունը կարող է շարունակություն ունենալ, իսկ զոհերի մեղքը, կրկին մնալու է իշխանության խղճին:

դիտվել է 5590 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am