Ողբերգական դեպք Վանաձոր քաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:25-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի թիվ 15 տնից ծուխ է դուրս գալիս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել Վանաձորի թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև տեղի շտապ օգնության բրիգադը: Փրկարարները, մտնելով նշված տուն, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 79-ամյա Հրանուշ Նավասարդյանի ծխահարված դին: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչները: Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
