Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունների վերականգնման պայմաններ է առաջ քաշել
Ինչպես հաղորդում է Life News-ը` հղում անելով Reuters գործակալությանը, ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդալլա Ալ-Մուալեմը հայտարարել է, որ թագավորությունը չի բացառում Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հավանականությունը: « Թեհրանը պետք է «դադարեցնի միջամտությունը այլ երկրների, այդ թվում` Սաուդյան Արաբիայի ներքին գործերին»»,ասել է նա: Միևնույն ժամանակ ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Մոտոհիդե Յոսիկավան հայտնել է, որ Տոկիոն պատրաստ է օգնել երկու երկրների միջև հակամարտության կարգավորմանը: Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել է հունվարի 4-ին: Իսկ երկու երկրների միջև հակամարտությունն սկսվեց հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում հայտնի շիա հոգևորական Նիմր ալ-Նիմրի մահապատժից հետ:
